Պոլինեզիա խաղաղօվկիանոսյան կղզիախմբի Տոնգայի թագավորությունն ամբողջությամբ զրկվել է ինտերնետ կապից, երբ նավերից մեկի խարիսխը պատահմամբ կտրել է կղզին ամբողջ աշխարհին միացնող ստորջրյա մալուխը, հաղորդում է Fox News հեռուստաալիքը: Պատահարն իսկական քաոս է առաջացրել երկրում: Բնակիչները ոչ միայն չեն կարող մուտք գործել սոցկայքեր, այլև խաթարվել է էլեկտրոնային նամակների, թռիչքների ամրագրման, բիզնես գործարքների և այլ կարևոր համակարգեր: Մալուխը նորոգելու համար հատուկ նավը կուղարկվի միայն հաջորդ շաբաթ, իսկ մինչ այդ մայրաքաղաք Նուկուալոֆայում արբանյակային ափսե է տեղադրվել: Համացանց մուտք գործելու համար հարյուրավոր մարդիկ են հավաքվել կառավարական շենքի մոտ, որտեղ ազդանշանն ամենաուժեղն է: «Հարկավոր է միայն 20 րոպե հերթ կանգնել: Հիմա Տոնգայում շոգ է, սակայն դրսում վրաններ ու աթոռներ են տեղադրվել, որպեսզի մարդիկ կարողանան սպասել իրենց հերթին»,- ասել է Տոնգայի ոստիկանության խոսնակը: Տոնգան 169 կղզուց բաղկացած կղզիախումբ է՝ 100 հազար ընդհանուր բնակչությամբ: Թագավորությանը պատկանող կղզիների մեծ մասը բնակեցված չէ:
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
09:02
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55