ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա 60 օրվա ընթացքում: Այս մասին The Laura Ingraham Show ծրագրի ընթացքում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Հարցազրույցի սղագրությունը հրապարակվել է Պետդեպի պաշտոնական կայքում: «Առաջիկա 60 օրվա ընթացքում կլինի ևս մեկը (հանդիպում – Tert.am): Այդպիսին է ծրագիրը», - նշել է Պոմպեոն: Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի երկրորդ գագաթնաժողովի վերաբերյալ այլ մանրամասնել ԱՄՆ պետքարտուղարը չի հայտնել: Հունվարի 18-ին Թրամփը բանակցություններ է վարել ԿԺԴՀ Աշխատավորական կուսակցության կենտրոնական հանձնաժողովի փոխնախագահ Կիմ Յոն Չհոլի հետ, որից հետո հայտնել է երկրորդ գագաթնաժողովի անցկացման մասին: Ամերիկացի առաջնորդը հայտարարել էր, որ հանդիպման ընթացքում հաջողվել է մեծ առաջընթացի հասնել: Հիշեցնենք, որ ԱՄՆ և ԿԺԴՀ ղեկավարների առաջին պատմական հանդիպումը տեղի է ունեցել Սինգապուրում 2018-ի հունիսի 12-ին: Գագաթնաժողովի արդյունքում Կիմ Չեն Ընը հաստատել է ապամիջուկայնացման մտադրությունը, իսկ Թրամփը՝ Փհենյանին անվտանգության երաշխիքներ տրամադրել:
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03