Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ազատամուտում, որտեղ նրան են ներկայացրել համայնքի մանկապարտեզի այս տարեսկզբից մեկնարկած վերակառուցման աշխատանքների ընթացքը: Աշխատանքների իրականացման նպատակով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ներդրվել է 182 մլն. դրամ, իսկ համայնքի կողմից՝ 6.5 մլն: Ներկայում շենքում իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ, իսկ վերակառուցված մանկապարտեզը շահագործման կհանձվի մինչ տարեվերջ: Վարչապետը հանդիպել է նաև տեղի բնակչությանը, ծանոթացել նրանց խնդիրներին, պատասխանել հետաքրքրող հարցերին:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանն այցելել է Բաղանիս, որտեղ իրականացվում են խմելու ջրամատակարարման համակարգի վերակառուցման աշխատանքներ: Զեկուցվել է, որ ՀՀ կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ»-ի կողմից 16 կիլոմետր երկարությամբ համակարգի վերակառուցման նպատակով հատկացվել է 263 մլն դրամ: Աշխատանքների արդյունքում ամբողջությամբ կլուծվի համայնքի խմելու ջրամատակարարման խնդիրը: Աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:
Բաղանիսից վարչապետ Աբրահամյանն ուղևորվել է «Բագրատաշեն» սահմանային անցակետ՝ ծանոթացել կատարվող շինաշխատանքների ընթացքին: Նշվել է, որ այժմ ավարտին են հասցվել Բագրատաշենի անցակետի մասնաշենքերի կառուցապատման, ներքին և արտաքին հարդարման, կոմունիկացիոն աշխատանքները: Ակնկալվում է, որ նորակառույց անցակետի շինաշխատանքների վերջնական փուլն ավարտին կհասցվի օգոստոսի վերջին: Նոր անցակետում տեղադրված կլինեն ժամանակակակից զննող-հսկող սարքավորումներ։ Մարդկային միջամտությունը կհասցվի նվազագույնի, և քաղաքացիներն ու տնտեսվարող սուբյեկտները կկարողանան կարճ ժամանակահատվածում հատել անցակետը, սահմանահատումն իրականացնել առավել սահուն և արագ: Հովիկ Աբրահամյանը կարևորել է քաղաքացիների համար սահմանի հատման արդի պայմանների ստեղծումը, կուտակումների վերացումն ու բարձրորակ ծառայությունների մատուցումը:
Կառավարության ղեկավարը եղել է նաև մարզի Դեղձավան համայնքում, հետևել մթերման գործընթացին: Վարչապետին տեղեկացրել են, որ Դեղձավանից և նրան հարակից համայնքներից մթերվող միրգը միանգամից արտահանվում է, իսկ գյուղացիական տնտեսություններին վճարումները կատարվում են տեղում:
Այցի շրջանակում Հովիկ Աբրահամյանն այցելել է Իջևանում բնակվող Սահակյանների բազմազավակ ընտանիքին: Վեց զավակ ունեցող ընտանիքին ՀՀ կառավարության և Տավուշի մարզից մեծամասնական համակարգով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Հակոբ Հակոբյանի աջակցությամբ ձեռք է բերվել նոր բնակարան:




17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33