Գուցե՞ ներումն արդեն շնորհվել է, բայց հասարակական քննադատությունը թույլ չի տալիս այն բարձրաձայնել
Հարգելի գործընկերներ,
Ինչպես հիշում եք մի քանի օր առաջ հարցում էի կազմակերպել, թե արդյոք հասարակությունը պետք է իրավունք ունենա տեղեկություն ստանալ ներում շնորհելու գործընթացի վերաբերյալ՝ դրա որեւէ փուլում։ Ճնշող մեծամասնության կարծիքը այն էր, որ նման հնարավորություն պետք է ստեղծվի։
Այսօր արդեն ՀՀ Նախագահի աշխատակազմից հայտարարություն է տարածվել, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման մասին ՀՀ վարչապետից որևէ առաջարկություն չի ստացել։ Ստացված բոլոր տեղեկությունները համադրելով՝ կարելի է եզրահանգել, որ 2018 թվականի դեկտեմբերի 20-25-ը ընկած ժամանակահատվածում ներման հանձնաժողովը վարչապետին է ներկայացրել եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ: Գործող կարգավորումների համաձայն՝վարչապետը հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգօրյա ժամկետում, Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն։ Կարծում եմ՝ նախատեսված ժամկետները արդեն իսկ լրացել են, եւ առաջանում է հարց, թե ինչու նշված ժամանակահատվածում առաջարկություն չի ներկայացվել ՀՀ նախագահին։ Արդյոք հասարակական քննադատությունն է պատճառը, որ արդեն իսկ կայացված որոշումը չի ուղարկվել Հանրապետության նախագահին, թե՞ գործ ունենք պարզապես սովորական անգործության հետ, քանի որ սահմանված ժամկետում որոշում չի կայացվել։ Ստեղծված իրավիճակը եւս մեկ անգամ վկայում է ներման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության հրապարակման անհրաժեշտության մասին, քանի որ հիմա մենք անգամ չեն կարող վերահսկողություն իրականացնել,թե արդյոք պետական պաշտոնյան օրենքով սահմանված ժամկետում իրականացնում է իր պարտականությունները, թե ոչ։
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16