«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին պետական մի քանի առանցքային գերատեսչությունների ղեկավարներ զուգահեռաբար հայտարարեցին ծառայողական մեքենաների քանակը նվազեցնելու մասին: Այս հայտարարությունները համընկան պարգեւավճարների աղմկահարույց քննարկումների հետ: Ակնհայտ է, որ իշխանությունն այս քայլով փորձեց մեղմել վարկանիշային ռիսկերը, որոնք առաջացել էին պարգեւավճարների շուրջ քննարկումների հետեւանքով:
Ինչ–որ առումով սա, անշուշտ, գովելի է ու ցույց է տալիս, որ իշխանությունները մտահոգված են հանրային կարծիքով: Մյուս կողմից էլ, սակայն, դժվար չէ նկատել գործողությունների պարզունակությունը, երբ ցավոտ մի թեման փորձ է արվում պարզապես քողարկել հանրության ականջին հաճո մեկ այլ թեմայով: Սա էլ իր հերթին նշանակում է, որ վտանգ կա, որ կոնկրետ թերացումների հարցում ոչ միայն չեն գտնվի համակարգային լուծումներ, այլեւ իշխանությունը կանցնի բացառապես մանիպուլյատիվ գործելակերպի՝ ցանկացած քննադատությունից հետո հասարակությանն ինչ–որ բան զիջելով:
Այնուամենայնիվ, այսպես կոչված, «պադավատների» ջարդը որոշակիորեն ստացավ դրական արձագանքներ: Պատճառը շատ պարզ է: Նախորդ իշխանությունների օրոք ծառայողական մեքենաների թիվն ահռելիորեն ուռճացվել էր:
Նոր իշխանությունները նաեւ ընդդիմություն եղած ժամանակ այս մասին բազմիցս են խոսել: Պարզ էր, որ ինչ–որ մի պահի նրանք այս խնդրին անդրադառնալու էին: Վատ է, իհարկե, որ խնդրին անդրադարձը եղավ բացառապես պահի ազդեցության տակ՝ կրելով բացառապես պոպուլիստական երանգ:
Հաշվի առնելով, որ ծառայողական մեքենաների խնդրին տրվում է պահի լուծում բացառապես վարկանիշային նկրտումներից ելնելով, կա մտահոգություն, որ ինչպես այս, այնպես էլ ապագայում այլ հարցերի դեպքում կառավարությունը հասարակական դժգոհությունների վախից կարող է գնալ նման քայլերի: Ոչ համակարգային, այլ սոսկ պահի թելադրանքով: Իսկ սա նշանակում է ոչ այլ ինչ, քան իշխանությունը հանձնել փողոցին ու դրա տարատեսակ խմբերին, հարմարվել այդ խմբերի քմահաճույքներին:
Փոխանակ պարգեւավճարների աղմկահարույց թեման խորքային քննարկման առարկա դարձնելու ու դրան համակարգային լուծումներ տալու, փաստորեն, ընտրվում է հասարակության դժգոհությանն արժանացած խնդիրը մոռացության տալու մարտավարությունը: Կարճաժամկետ առումով սա գուցե հաջողի, բայց երկարաժամկետ հեռանկարում սա նշանակելու է կառավարության արդյունավետության ստորադասում փողոցին, ինչի հետեւանքներն ապագայում իրենց մասին խոսել կտան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44