Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի ֆինանսների նախարարությունը ներկայացրել է Հարկային օրենսգրքում լայնածավալ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, որը, ինչպես միշտ, հիմնավորվում է «բարելավել գործարար և ներդրումային միջավայրը, բարենպաստ պայմաններ ստեղծել միկրոձեռնարկատիրության զարգացման համար, բարձրացնել ազգային տնտեսության մրցունակությունը, նպաստել արտահանմանը կողմնորոշված արտադրությունների զարգացմանը, տնտեսական աճի համար ապահովել կայուն նախադրյալներ» բառակապակցություններով:
Մինչդեռ իրականությունն այն է, որ այդ փոփոխություններով ավելի է բարձրանում շարքային քաղաքացիների հարկային բեռը և նվազում մարդկանց եկամուտները: Միայն մեկ օրինակ. 2019թ. հուլիսի 1-ից նախատեսվում է սեղմված գազի ակցիզային հարկը գործող 25 հազարի փոխարեն դարձնել 34 հազար դրամ, ինչը նշանակում է, որ գազի գինը մեքենաների համար կավելանա խորանարդի համար ևս 10 դրամով: Թե ինչով սա պետք է նպաստի ազգային տնտեսության մրցունակության բարձրացմանը կամ մյուս հռչակված նպատակների իրագործմանը՝ կիմանան միայն նոր Հայաստանի իշխանությունները:
Ի դեպ, երբ Կարեն Կարապետյանի կառավարությունը 2018թ. հունվարից բարձրացնում էր սեղմված գազի ակցիզային հարկը, հին Հայաստանի ընդդիմության ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը դրա կտրուկ հակառակորդներից էր և նույնիսկ այդ խնդրի վերաբերյալ հանրահավաքներ էր հրավիրում»:
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42