Չինաստանի արտգործնախարար Վան Ին հայտարարել է, որ հստակ երեւում են քաղաքական աճպարարությունները Huawei ընկերության հանդեպ, երբ որեւէ ապացույցի բացակայության պայմաններում գործադրվում են ճնշման չհիմնավորված պատրվակներ ու պետական ուժեր, եւ բոլոր երկրները պետք է դիմակայեն բիզնեսի նման հետապնդումերին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ճիշտն ու սուտն այս իրավիճակում բավական հստակ երեւում են, որեւէ ապացույցի բացակայության պայմաններում գործադրվում են պետության ուժերը որոշակի ընկերություններին վարկաբեկելու եւ նրանց վրա ճնշում բանեցնելու ուղղությամբ, սա անբարո է եւ անարդար»,- ասել է նախարարը, որի խոսքերը մեջբերվում են գերատեսչության կայքում։
Նա հավելել է, որ «նման գործողություններն էլ ավելի անընդունելի են՝ հաշվի առնելով դրանց հետեւում երեւացող ակնհայտ քաղաքական հաշվարկն ու աճպարարությունները»։
«Ես կարծում եմ, որ բոլոր երկրները պետք է խիստ զգոն լինեն նման չհիմնավորված գործողությունների ու հոգեբանական ճնշման հանդեպ, վճռական դիմակայություն ցուցաբերեն դրանց»,- ընդգծել է Վան Ին։
Նրա խոսքով՝ բոլոր երկրների կառավարությունները պետք է ընկերություններին տրամադրեն ազնիվ, արդար ու թափանցիկ գործնական միջավայր, իսկ ձեռնարկությունների գոյության եւ զարգացման մասին որոշումները պետք է ընդունվեն՝ ելնելով շուկայական մրցակցության պայմաններից։
«Անշուշտ, յուրաքանչյուր երկիր իրավունք ունի պաշտպանելու իր տեղեկատվական անվտանգությունը, բայց չի կարելի անվտանգության պաշտպանության պատրվակով փնտրել կարծեցյալ առիթներ ձեռնարկությունների օրինական առեւտրային գործունեությանը վնաս հասցնելու համար»,- ավելացրել է Վան Ին։
Հիշեցնենք, որ չինական Huawei ընկերության շուրջ աղմուկը բարձրացել էր անցյալ տարի, երբ Կանադայում ԱՄՆ հարցապնդմամբ կալանվել էր ընկերության տնօրեն Մեն Վանչժոուն՝ Իրանի դեմ ամերիկյան առեւտրային պատժամիջոցները խախտելու կասկածանքով։
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03