Բեռլինի դատարանը սկսել է 1 մլն դոլար արժողությամբ ոսկյա մետաղադրամի գողության գործով դատավարությունը: Խոսքը 2017թ.-ի մարտին բեռլինյան Բոդե թանգարանի մետաղադրամների գրասենյակից 100 կգ քաշով, ավելի քան 50 սմ տրամագծով և 1 մլն դոլար արժեքով «Թխկու մեծ տերև» (Big Maple Leaf) ցուցանմուշի գողության մասին է:
ԻՆչպես գրում է РИА Новости-ն, 2007թ.-ին Կանադայի թագավորական դրամատունը 6 նմանատիպ ոսկեդրամ էր հատել, որոնցից մեկը փոխանցվել էր Էլիզաբեթ II թագուհուն, 4-ը ձեռք էին բերել անանուն մասնավոր ներդրողներ, իսկ վերջինը վաճառվել էր աճուրդում: Հայտնի չէ, թե դրանցից որ մեկն էր հայտնվել Բոդե թանգարանում:
Ցուցանմուշը գողացել էին 2017թ.-ի մարտի 27-ի գիշերը, ինչը Գերմանիայում և Եվրոպայում մեծ հուզումներ էր առաջացրել: Օրեր անց հայտնի էր դարձել, որ, օգտվելով այն հանգամանքից, որ գիշերը ժամը 3-ին քաղաքային գնացքը չի աշխատում, գողերն անցել են գնացքի՝ թանգարանի պատերին հարող ռելսերից այն կողմ և պատուհանից ներս մտել:
Ոստիկանության տվյալներով՝ գողերը հասարակ կացնով կոտրել են ապակին, որի ետևում գտնվել է մետաղադրամը, այն դրել սայլի վրա և դուրս բերել, ընդ որում՝ տեղափոխելիս ցուցանմուշը մի քանի անգամ վնասվել է: Պարզվել է, որ գողերը կացինն ու սայլը գնել էին նախօրեին՝ շինանյութերի խանութից:
Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալ երեք եղբայրներին և նրանց Վիսսամ անունով զարմիկին: Պարզվել է՝ նրանք «Ռեմմո» հանցախմբի անդամներ են, որը զբաղվում է քրեական հանցագործություններով և թմրավաճաքով: Վիսսամն աշխատելիս է եղել թանգարանում և քաջատեղյակ է եղել ներքին անվտանգության համակարգին:
Ոսկեդրամը մինչև հիմա չի հայտնաբերվել: Ենթադրվում է, որ այն մասնատվել ու վաճառվել է «սև շուկայում»:
«Թխկու մեծ տերևը», սակայն, աշխարհի ամենաթանկարժեք ոսկեդրամը չէ: 2011թ.-ին ավստրալական Perth Mint դրամատունը հատել է 1 մլն դոլար արժեքով և 1012 կգ կշռող «Կարմիր Կենգուրու» ոսկեդրամը, որը 41 մլն դոլար է գնահատվում:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01