1968 թվականին The Beatles բրիտանական ռոք խմբի Hey Jude երգի թողարկումը ձախողման եզրին էր՝ ձայնասկավառակի վրա խնձորի պատկերի պատճառով, որը դիստիբյուտորներին հեշտոց է հիշեցրել, հայտնում է Լենտա Ռու–ն՝ վկայակոչելով The Independent–ը։ Կոնֆլիկտն առաջացել է ամերիկյան Capitol Records ձայնագրման լեյբլի նախագահ Սթեն Գորտիկովի եւ բրիտանական AppleRecords–ի նրա գործընկերների միջեւ։ Վերջիններս ռելիզին կից Hey Jude երգով ձայնասկավառակ են պատրաստել՝ վրան երկու մասի բաժանված խնձորի պատկերով. այդպես նրանք պատկերել են իրենց լոգոն։ Գորտիկովը Apple Records–ին ուղղված նամակում գրել է. «Ահա ձեզ վառ ու անսպասելի խնդիր՝ հագեցնելու միապաղաղ առօրյան. հենց նոր զանգ ստացա ԱՄՆ արեւմուտքում խոշոր ու ազդեցիկ դիստրիբյուտորից։ Նա զրույցը սկսեց հարցից. «Տղաներ, այս ամենը լո՞ւրջ է։ Հասկանո՞ւմ եք ինչ եք անում։ Դուք, իրոք, մտադիր եք ապրանք վաճառել Apple–ի նոր լեյբլով»։ Այնուհետ նա հայտարարել է, որ նոր խորհրդանիշը պոռնոգրաֆիկ է եւ հեշտոցի է նման։ Նամակում նշվում է նաեւ, որ այդ նմանությունը նկատվել է դիստրիբյուտորի շատ գործընկերների կողմից։ Նշվում է, որ Apple Records–ը պնդել է, որպեսզի պահպանվի իր լոգոն։ Արդյունքում՝ ռելիզը թողարկվել է ութ միլիոն օրինակով ամբողջ աշխարհում՝ ձայնասկավառակի վրա կիսված խնձորի պատկերով։ 2015թ. նոյեմբերին բրիտանացիները Hey Jude երգն անվանել են «The Beatles»–ի ամենասիրելի հիթը երկրում»։ Ստեղծագործությունը թողարկվել է սինգլով 1968թ. օգոստոսի 26–ին։
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03