Մեծ Բրիտանիան Ֆրանսիայից, Գերմանիայից և Իսպանիայից հետո հայտարարել է Վենեսուելայի Ազգային ժողովի խոսնակ Խուան Գուաիդոյին երկրի ժամանակավոր նախագահ ճանաչելու մտադրության մասին, եթե Վենեսուելայում 8 օրվա ընթացքում նոր ընտրություններ չհայտարարվեն:
«Գուաիդոն այն մարդն է, որը կարող է Վենեսուելային առաջ տանել: Եթե ութ օրվա ընթացքում նոր և արդար ընտրություններ չհայտարարվեն, Մեծ Բրիտանիան նրան կճանաչի ժամանակավոր նախագահ: Վենեսուելայի տառապող ժողովրդի համար նոր ուղով ընթանալու ժամանակն է եկել», - РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասվում է ՄԹ ԱԳ նախարար Ջերեմի Հանթի թվիթերյան հաղորդագրության մեջ:
Բրիտանացի նախարարը գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին անվանել է անօրինական:
Առաջիկայում նախագահական ընտրություններ հայտարարելու մասին կոչով հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարտինա Ֆիցը:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի Կարակասում զանգվածային բողոքի ցույցեր են մեկնարկել՝ ընդդեմ գործող նախագահի, որոնց ֆոնին Խուան Գուաիդոն իրեն հռչակել է ժամանակավոր նախագահ:
Վերջինիս աջակցություն են հայտնել ԱՄՆ-ն, Կանադան, Բրազիլիան, Արգենտինան և մի շարք այլ երկրներ:
Մադուրոն, իր հերթին, հայտարարել է, որ խզում է դիվանագիտական հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, սակայն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ Մադուրոն իրավունք չունի նման որոշում կայացնելու: Մադուրոյին աջակցություն են հայտնել Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Չինաստանը:
Նախօրեին Կարակասում տված մամուլի ասուլիսի ժամանակ Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է երկխոսության գնալ Գուաիդոյի հետ, սակայն վերջինս հրաժարվել է բանակցելուց:
15:06
14:45
14:23
14:06
13:46
13:22
13:09
11:44
11:29
10:46
10:21
10:03
09:52
09:36
09:19
09:02
09:03
14:03
12:12
09:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55