Այսպիսով, ավելի քան մեկ ամիս ժամկետի խախտումով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշեց հրապարակել պարգևավճարների կարգադրությունը, հանդես գալով տեսաուղերձով:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրման մասին անդրադարձին և գումարների հրապարակմանը:
«Պարգևավճար ստանալու պահին դեռ չէր լրացել այդ պաշտոնյաների աշխատանքային երկու ամիսը:
Քաղաքապետի տեղակալը ստացել է 1.309.000 դրամ, որը կազմում է աշխատավարձի շուրջ եռապատիկը:
Քաղաքապետի մյուս երկու տեղակալները ստացել են 886.000 դրամ, որը կազմում է աշխատավարձի 200%-ը: Վարչական շրջանի ղեկավարները, ում աշխատանքային մեկ ամիսը նոր էր լրացել, ստացել են աշխատավարձի 100%-ի չափով:
Այսքանը հրապարակված մասի վերաբերյալ, մնացյալ թվերի համեմատականը կհասկանանք հրապարակումից հետո:
Հ.Գ. Խոսքս ուղղում եմ այն պաշտոնյաներին, ովքեր ստացել են այս գումարները և առավել ևս ում հետ անձամբ առիթ եմ ունեցել շփվելու. դեռևս նախորդ տարվանից: Այս հարցում ունեցել եմ մեկ խնդիր, ապահովել այս կարգադրության հրապարակայնությունը, ինչը օրենքի պահանջ է:
Չեմ թերագնահատում ձեր աշխատանքը և ինձ թույլ չեմ տա արտաբերել քաղաքապետի այն միտքը, ուղղված ԵԼՔ-ի ավագանու անդամներին, թե 55.000 դրամ փոխհատուցում ստանալով մենք գումար ենք փոշիացրել: Հույս ունեմ, որ մեր խմբակցության քննադատությունները անձնական չեք ընկալում քանզի դրանք անձնավորված չեն և ուղղված են մեր համատեղ գործին»,- գրել է Խաժակյանը:
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16