Բանակի օրվա առիթով Եռաբլուրում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից լրագրողները հետարքրքվեցին, թե ՊՆ-ում պարգևավճարներ եղե՞լ են:
Նախարարն ասաց, որ անցյալ տարվա ընթացքում բավական մեծ գումար են տրամադրել պարգևավճարների համար, որոնք գոյացել են խնայումներից, չենք ուղղել ինչ-ինչ ձեռքբերումների, այլ տրամադրվել են անձնակազմին՝ որպես հավելավճար: Առաջին հերթին տրամադրվել է մարտական հերթապահության մեջ ընդգրկված անձնակազմին, ընդ որում երկու անգամ»,-ասաց նա:
Իսկ թե համաձա՞յն է արդյոք պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դիտարկմանը, թե որոշ քրեական գործեր ԶՈՒ-ին հարվածում են, նախարարը պատասխանեց. «Իհարկե, լինում են, որ ԶՈՒ-ի տրամադրության վրա դա ազդում է, բայց մենք, ինչպես ասացի, հաղթահարում ենք և անում ենք առավելագույնը»:
Հարցին, թե հաշվի առնելով, որ նրա տղան ևս ծառայում է հայոց բանակում, լսո՞ւմ է նրանից, թե ինչ խնդիրներ կան Զինված ուժերում, նախարարը նշեց, որ իրենց հարաբերություններում ինքն աշխատում է լինել որպես ծնող և ոչ թե նախարար: Թեև նշեց, որ երեկ, երբ ԶՈՒ-ում ծառայող տղային շնորհավորել է, ասել է՝ պարոն կրտսեր սերժանտ, շնորհավորում են Ձեզ, որդին պատասխանել է՝ շնորհակալ եմ, պարոն նախարար: «Այսպիսի հարաբերություներ են հիմա իմ և նրա միջև: Իհարկե, որոշակի տեղեկություն ստանալուց որոշում եմ արձագանքել»:
Նախարարը նաև իր մաղթանքը փոխանցեց. «ԶՈՒ կազմին մաղթում եմ լավ տրամադրություն, զգոնությունը չկորցնեն և հանդարտ հոգով ու անսասան հավատով կշարժվենք առաջ»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01