Մարդու իրավունքների պաշտպանը շնորհավորական ուղերձ է հղել հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:
Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ,
Նվիրական բարձր զգացումով շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձի կապակցությամբ։
Հայոց բանակը մեր անկախության և անվտանգության գլխավոր երաշխիքներից է ու յուրաքանչյուրիս հպարտությունը: Պատահական չէ, որ այս օրը իրական ազգային տոն է դարձել բոլորիս համար:
Հայրենիքի պաշտպանության գործում կյանքը նվիրաբերած մեր հայրենակիցների սխրանքները պարտավորեցնում են գործադրել առավելագույն ջանքեր՝ հզոր, զարգացած և առաջադեմ հայրենիք ունենալու համար։ Իսկ նման հայրենիքի գրավականներից մեկը ժողովրդավարական ամուր վերահսկողության ներքո գտնվող զինուժն է, որտեղ պետք է մշտապես զուգակցվեն կարգապահությունն ու իրավունքի պաշտպանության մեխանիզմները:
Զինված ուժերում մարդու իրավունքների երաշխավորման հարցերը գտնվում են իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացված բաժինն իրականացնում է անընդհատ այցեր, բողոքների քննություն, ինչպես նաև օրենսդրության կատարելագործմանն ու իրենց իրավունքների վերաբերյալ զինծառայողների իրազեկման բարձրացմանն ուղղված աշխատանքներ։
Պաշտպանության նախարարության հետ մեր ամենօրյա համագործակցության գերնպատակն է համատեղ ջանքերով հասնել բանակում իրավունքի գերակայության ամրապնդմանը և զինծառայողների իրավունքների երաշխավորված պաշտպանությանը։
Մեզ այս հարցում օգնական է նաև ողջ հասարակությունը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ զինվորի, ենթասպայի, սպայի ու գեներալի, հայրենիքի երեկվա և այսօրվա պաշտպանների տոնը։ Բարի ծառայություն ու նորանոր ձեռքբերումներ՝ հանուն ուժեղ և հզոր Հայաստանի Հանրապետության»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01