Ինչ հարցերով էլ քննադատենք, ինչից էլ, որ խոսենք, կարծում եմ՝ ամենակայացած կառույցը պետական շինարարության մեջ հայկական բանակն է. Հայոց բանակի տոնի առիթով Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա շեշտեց, որ անելիքները դեռ շատ են:
Դիտարկմանը, թե ժամանակին ինքը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատում էին 1000 դրամների ծրագիրը, որի ֆոնդն ուղղված էր զոհված կամ վիրավոր զինծառայողների ընտանիքներին, Էդմոն Մարուքյանն ասաց.
«Այո´, եղել է քննադատություն, թե հասել ենք նրան, որ ստիպված էինք սիմվոլիկ հարկ սահմանել, որպեսզի վիրավոր զինծառայողների առողջական խնդիրները լուծվեն, նաև զոհվածների ընտանիքիների խնդիրները լուծվեն: Ասվել է, որ բավականին խնդիրներ չեն լուծվել, արդյունավետ պետություն չի եղել, դրա համար հասել ենք այդ օրվան, հիմա բոլորս լծված ենք արդյունավետ պետություն կառուցելու գործին, մենք՝ մեր տեղը, իշխանությունը՝ իր տեղը: Ես դեմ եմ քվեարկել, մի մասը դեմ քվեարկեց, մի մասը՝ կողմ, ամեն դեպքում, խնդիրը միակը չէ, բազմաթիվ են, և հերթով պետք է լուծել»,-ասաց նա:
Հարցին, թե նման կարգո՞վ են պետություն կառուցում, երբ այդ ծավալով պարգևավճարներ են իրենք իրենց նշանակում, Մարուքյանը պատասխանեց, որ պետական աշխատավարձերը որոշ դեպքերում նաև պարգևավճարներ են ներառում, և այն ներված է աշխատավարձային ֆոնդի մեջ: «Հանրության բացասական արձագանքի պատճառն այն էր, որ կարճ ժամանակ են աշխատել և բավական մեծ պարգևավճարներ են ստացել: Շատ բան է ասվել այս մասին, կարծում եմ՝ պետք է վերանայել չափորոշիչները կամ ընդհանրապես աշխատավարձի մեջ ներառել»,-ասաց նա:
Անդրադառնալով բանակում ծառայելուց խուսափողերի թվին՝ Մարուքյանն ասաց, որ այն պետական բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, որ չեն ծառայել, գոնե իրենց երեխաններին պետք է ուղարկեն բանակ: «Որ բոլորն իմանան, որ բանակը բոլորինն է և չպետք է լինի գյուղացիաբանվորական բանակ, այստեղ նաև միջին և հարուստ խավի երեխաները պետք է գնան և ցույց տան, որ բոլորը հավասար ենք օրենքի առջև»,-ասաց նա:
Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ ԼՀԿ խմբակցության առաջին նախաձեռնություններից մեկը, որ ներկայացրել է, բանակից խուսափողների և հետախուզման մեջ գտնվողների մասին նախագիծն է: «Կարծում եմ, որ պետք է շարունակել հիմա, որովհետև հարյուրավոր մարդիկ սպասում են օրենքի ընդունմանը, որ հայրենիք վերադառնան: Վերջին կարգավորումներով՝ բարձրացվեց այդ գումարը, 1,8 մլն-ից դարձավ 3,6 մլն դրամ, այսինքն՝ այս առումով մի կողմից ասվում է, որ չի կարելի, բայց ում 27 տարին լրացել է ու դրսում են, պետք է իրենց խնդիրը լուծել»,-ասաց նա:
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03