ARM | RUS |

Ուղղակի նողկալի է, որ տարբեր պատգամավորներ իրենց ֆեյսբուքյան էջերում լալահառաչ տեքստեր են գրում

28.01.19 | 13:12

Մեր զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը

Տիկին Զոհրաբյան, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախօրեին մահացել է կալանավոր Մհեր Եղիազարյանը, որը 44 օր հացադուլ էր արել ու դադարեցրել այն հունվարի 17-ին։ Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը։ Սա ՔԿՀ-ում վերահսկողության բացակայությա՞ն արդյունք է։

Ես պատրաստվում եմ հանդիպել արդարադատության նախարարի հետ և այդ հանդիպումը ծրագրված էր դեռ մինչև այս ցավալի դեպքը, որպեսզի մենք քննարկենք մի քանի խնդրահարույց խնդիրներ քրեակատարողական հիմնարկներում, իրավական համակարգում, այդ թվում նաև բոլոր հարկի ու անհարկի միջոցներով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հետ կապված։ Մհերին ես տեսել եմ դեկտեմբերի սկզբին Սիսիանում, իմ նախընտրական շտաբում, բացարձակապես առողջ։ Դեռևս որևէ խնդիր չկար, որ նրա նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի և շատ անակնկալ էր, որ դեկտեմբերի 5-ին նրա հանդեպ հարուցվեց քրեական գործ։ Ես հիմա անուններ չեմ ուզում տալ, ուղղակի նողկալի է, որ տարբեր պատգամավորներ իրենց ֆեյսբուքյան էջերում ինչ-որ կեղծ, լալահառաչ տեքստեր են գրում, այն դեպքում, երբ Մհերի հարազատները դիմել են բազմաթիվ պատգամավորների։ Առաջին պատգամավորը, որ անմիջապես, առանց երկմտելու ստորագրել է, որ փոխվի Մհերի խափանման միջոց կալանքը, եղել եմ ես և նաև իմ գործընկեր Սերգեյ Բագրատյանը։ Մնացած բոլորը տարբեր պատճառաբանություններով հրաժարվել են ստորագրել, որ լրագրողի խափանման միջոցը փոխվի։ Մենք ասում էինք՝ փոխեք խափանման միջոցը, և մենք երաշխավորում ենք, որ Մհերը լինելով ազատության մեջ, որևէ կերպ չի խոչընդոտի գործի քննությանը։ Հիմա ողբերգությունից հետո ինչ-որ իրավական, մարդու իրավունքների հետ կապված բարձրագոչ հայտարարություններ հնչեցնելը, այդ թվում՝ իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, որոնք նախկինում նման դեպքերում պիկետներ կանեին, հիմա չգիտես ինչու լռում են կամ 1-2 ստատուս են գրում, ես սա համարում եմ առնվազն անբարոյական։

Իհարկե, ես տեսա, որ Մհերի որդին շնորհակալություն է հայտնել ինձ որպես պատգամավորի, այդ ընթացքում իրենց ընտանիքի կողքին լինելու համար, բայց ես ներողություն եմ խնդրում նաև Մհերի որդիներից, հարազատներից, որ միգուցե շատ ավելի հետևողական ու խստապահանջ չեղա՝ հաշվի առնելով ընտրական այս ծանր փուլը, որպեսզի այս ողբերգական հանգուցալուծումը չլիներ։ Իհարկե, արդարադատության նախարարությունից պարզաբանում են, որ նա 10 օր առաջ դուրս էր եկել հացադուլից, և մահվան պատճառը սրտամկանի ինֆարկտն է, բայց կարծում եմ՝ առնվազն ցանկացած կիսագրագետ մարդ կարող է հասկանալ, որ եթե օրգանիզմը 44 օր հացադուլի մեջ է, ապա բոլոր կենսական օրգանները շարքից դուրս են գալիս, օրգանիզմը հայտնվում է շոկային ու սթրեսային վիճակում, և ինֆարկտը շատ կանխատեսելի հետևանք էր։ Իսկ այն բուժսպասարկման մակարդակը, որ կա քրեակատարողական հիմնարկներում, երևի բրոնզե կամ քարե դարում նման մակարդակ չի եղել։ Իսկ մինչև հասնում է շտապօգնության մեքենան, դա էլ մի առանձին պատմություն է, որին կանդրադառնանք հաջորդիվ, երբ այդ հարցը կքննարկեմ նախարար Արտակ Զեյնալյանի և օմբուդսմեն Արման Թաթոյանի հետ։

Հայտնի է, որ մարդու իրավունքների պաշտպանը նույնպես այցելած է եղել Մհեր Եղիազարյանին, բայց ՄԻՊ-ի գրասենյակից էլ համարժեք արձագանք կարծես չկա։

Ես խոսել եմ Արման Թաթոյանի հետ, հիմա իրենք կրկին ուսումնասիրում են հանգամանքները և ես կարծում եմ, որ առաջիկայում պաշտպանը ևս հանդես կգա հստակ պարզաբանմամբ։ Գիտեք, մեր բոլոր պարզաբանումները, բոլոր խոսքերը մշտապես ուշացած են։ Երբ ես տարիներ շարունակ հարց էի բարձրացնում, որ, օրինակ, ներում շնորհեք Արմենակ Մնջոյանին, հրաշալի մտավորական, ազնիվ, պարկեշտ մարդ, և փորձեք հասկանալ, թե «Դրո»-ի գործով ովքեր են եղել իրական մեղավորները, իմ ձայնը մնաց ձայն բարբառո հանապատի, մինչև որ Մնջոյանը մահացավ։ Ժամանակին պետք էր այս խնդիրը լուծել։ Հիմա նորից եմ ահազանգում՝ ներում շնորհեք Արսեն Արծրունուն նույն «Դրոյի» գործով, որովհետև վաղը կարող է ուշ լինել։ Սա չի լինելու միայն կոչ, մենք պետք է համալիր, օրենսդրական լրջագույն իմպերատիվ կարգավորումներով այս խնդիրները կարգավորենք։ Չի կարելի ամեն գործի դեպքում խափանման միջոց ընտրել կալանավորումը, չի կարելի պարբերաբար թքած ունենալ պատգամավորների միջնորդությունների վրա, որոնք ասում են՝ մենք պատասխանատու ենք, եթե տվյալ անձը կարգ խախտի, մենք կգանք և կնստենք իրենց փոխարեն։ Այսինքն պետք է հարգել նաև պատգամավորի ինստիտուտը, պատգամավորի խոսքի արժեքը։ Սրանք խնդիրներ են, որոնց վերաբերյալ ես որպես ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ, քննարկել եմ իմ գործընկերների հետ, և առաջիկայում մենք նաև հանձնաժողովում այս խնդրի վերաբերյալ լուրջ քննարկում ենք ունենալու։

Դուք որպես ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ինչպիսի՞ նախագծեր պետք է կյանքի կոչեք, որ հետայսու բացառվեն այսպիսի դեպքերը։

Նախ, գիտեք, որ մենք այդ խնդրի վերաբերյալ դեռևս նախորդ խորհրդարանում եվրաինտեգրման հանձնաժողովում քննարկում կազմակերպեցինք, որին ներկա էր նաև օմբուդսմենը, որպեսզի ՔԿՀ-ներում բուժկետերը չենթարկվեն ՔԿՀ-ներին, այլ ենթարկվեն կամ արդարադատության նախարարությանը, կամ առողջապահության նախարարությանը։ Ենթարկվելով ՔԿՀ-ներին, նրանք դառնում են ՔԿՀ պետի աշխատակիցը և կաշկանդված են լինում Հիպոկրատի առջև իրենց երդումը կատարելու առումով։ Երկրորդը բուժտեխնիկայի սպասարկման խնդիրն է։ Մենք ասում ենք, որ 200 հազար եվրոյի լաբորատոր տեխնիկա պետք է գար քրեակատարողական հիմնարկներ։ Ես որքան հասկացա, գալիս-գալիս տեղ չի հասնում։ Նաև դեղորայքային սպասարկման խնդիրը կա։ իհարկե, նվազագույն սպասարկում կա, բայց ցավոք սրտի, մենք ունենք կալանավորներ, որոնց թիվը շատ մեծ է, որ ծանր խրոնիկ հիվանդություններով են տառապում։ Անալգինով, պենտալգինով, ասպիրինով կամ վալերյանկայի կաթիլներով այդ խնդիրները լուծել ուղղակի հնարավոր չի լինելու։ Սրանք համալիր խնդիրներ են։ Ես խոսեցի խնդիրների ընդամենը շատ փոքր հատվածի մասին։ Չեմ խոսում ամենակարևոր խնդրի մասին. բուժանձնակազմի համալրման խնդիր կա։ Բացի այդ, բժիշկը չպետք է ստանա 65 հազար դրամ աշխատավարձ, դա ես համարում եմ ծանր ծառայություն։ Ու քանի որ չկան բժիշկներ, ֆեյդշերներն են կատարում բժշկի պարտականություն կամ կալանավորներն են սկսում միմյանց օգնել։ Սա մշտական պրակտիկա է բոլոր կալանավայրերում։ Եթե որևէ մեկը դա կհերքի, ես դա կհամարեմ անպարկեշտ։

Դուք նշեցիք նաև Արսեն Արծրունու անունը։ Բացի նրանից, էլի կա՞ն հրատապ լուծում պահանջող դեպքեր, որ մարդիկ նամակով ձեզ դիմել են և որոնց անունները պետք է հնչեցնել։

Բազմաթիվ անուններ կան, միայն այս շաբաթվա մեջ 175 կալանավորների նամակներ ունեմ։ Ստացել եմ հրատապ պահանջ այցելելու քրեակատարողական հիմնարկներ։ «Գորիս» ՔԿՀ-ում առողջական ծայրահեղ ծանր վիճակում 2 կալանավոր կա, բոլոր ՔԿՀ-ներում կան։ Եկող շաբաթվանից ես հույս ունեմ արագ կձևավորվի մեր հանձնաժողովի կազմը, եթե անգամ չհասցնենք ձևավորել, ես ինքս երեքշաբթի օրվանից սկսելու եմ իմ շրջայցը ՔԿՀ-ներ։ Սկսելու եմ «Երևան» ՔԿՀ-ից, այնուհետև «Արմավիր», «Նուբարաշեն» և այլն։ Ես հույս ունեմ, որ հետագայում ինձ կմիանան նաև հանձնաժողովի անդամները, կլինենք բոլոր ՔԿՀ-ներում։

Նոր կառավարության օրոք ի՞նչ փոփոխություններ կան այս խնդիրների լուծման հետ կապված։

Տարբերություն, իհարկե, կա, որովհետև ես ամեն դեպքում գնահատում եմ արդարադատության նախարարի ջանքերը՝ շատ ավելի ազատականացնել բազմաթիվ խնդիրներ, փորձել կարգավորել, օրինակ, տեսակցության խնդիրները։ Նախկինում անգամ ցմահների դեպքում, եթե անգամ երեխան, հայրը, մայրը մահանում էին, նրանք իրավունք չունեին գնալու, մասնակցելու հարազատի թաղմանը։ Հիմա այդ խնդիրներն օրենքով կարգավորվում են, բայց նորից եմ կրկնում, որ շատ զգայուն, հրատատ խնդիրներ մնացել են, որոնց լուծումը ձգձգելու ժամանակ չունենք։ Մեզ տրված ժամանակը սպառվել է։


ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանին. Մերձավոր Արևելքի հիմնական զարգացումները ապրիլի 3-ի առավոտյան դրությամբ

ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները Իրանին. Մերձավոր Արևելքի հիմնական զարգացումները ապրիլի 3-ի առավոտյան...

11:17

Կարմիր խաչը տագնապ է հնչեցնում. Իրանը կարող է մնալ առանց բժշկական օգնության

Կարմիր խաչը տագնապ է հնչեցնում. Իրանը կարող է մնալ առանց բժշկական...

10:52

ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում. Տիգրան Աբրահամյան

ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի...

10:39

Հիմա էլ հիվանդանոցի փոխարեն Դավիթին տեղափոխում են Աբովյան ՔԿՀ … Լուսինե Մարտիրոսյան

Հիմա էլ հիվանդանոցի փոխարեն Դավիթին տեղափոխում են Աբովյան ՔԿՀ … Լուսինե...

10:38

Փրկարարական ստորաբաժանումների մրցունակությունը հիմնված է փորձի վերլուծության և նորարարության վրա․ ՓԾ տնօրենն աշխատանքային այց է կատարել Վայոց ձոր

Փրկարարական ստորաբաժանումների մրցունակությունը հիմնված է փորձի վերլուծության և նորարարության վրա․...

10:33

Նախագահի աշխատակազմը պետբյուջեի միջոցներով 12 զույգ մարզակոշիկ է գնել

Նախագահի աշխատակազմը պետբյուջեի միջոցներով 12 զույգ մարզակոշիկ է...

10:17

Սարդարապատի դպրոցի նախկին տնօրենին աշխատանքից ազատել են «Փառքի անկյունից» Արցախի դրոշը չհանելու համար

Սարդարապատի դպրոցի նախկին տնօրենին աշխատանքից ազատել են «Փառքի անկյունից» Արցախի դրոշը չհանելու...

10:07

Մեկ զոհ, հինգ վիրավոր․ վթար՝ Չարենցավան-Ֆանտան ճանապարհն

Մեկ զոհ, հինգ վիրավոր․ վթար՝ Չարենցավան-Ֆանտան...

09:52

Պայթյուն՝ Արմավիրի մարզի «պոլիգոններում», զոհ կա

Պայթյուն՝ Արմավիրի մարզի «պոլիգոններում», զոհ կա

09:44

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ

09:37

Վտանգավոր հիվանդություններ ունեցող միգրանտները պետք է անհապաղ արտաքսվեն Ռուսաստանից. Մեդվեդև

Վտանգավոր հիվանդություններ ունեցող միգրանտները պետք է անհապաղ արտաքսվեն Ռուսաստանից....

09:16

Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է

Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն...

09:02

ՔՊ խմբակցությունում Վլադիմիր Վարդանյանի փոխարեն կլինի Լուսինե Աքմաքչյանը

ՔՊ խմբակցությունում Վլադիմիր Վարդանյանի փոխարեն կլինի Լուսինե...

20:20

Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը

Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը

20:04

Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ սահմանվեց տնային կալանք

Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ սահմանվեց տնային կալանք

18:38

ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու մեջ

ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչը մեղադրվում է 10.500 ԱՄՆ դոլար և 3 մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու...

18:09

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ...

16:05

Ավագ հինգշաբթի․ Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր մարմինն ու արյունը

Ավագ հինգշաբթի․ Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր մարմինն ու...

15:52

ՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ Ղազինյան

ՀԷՑ-ի շուրջ գործընթացը «քաղաքական է և արդեն պարտված». Դավիթ...

15:26

ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ. Նիկոլ Փաշինյան

ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալելն իրատեսական չէ. Նիկոլ...

15:04

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44