Հայկական բանակը մշտապես պետք է լինի առաջխաղացման գործընթացում: ՀՀ նախագահի նստավայրում պարգևատրման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը: «Այսօրը մեր երկրի կարևորագույն տոներից մեկն է, բոլորս նշում ենք մեր բանակի կազմավորման օրը: Քանի դեռ մենք ունենք ուժեղ, հզոր բանակ, մեր երկիրը ժողովուրդը կարող են հանգիստ ապրել ու արարել»,- ասաց Արթուր Վանեցյանը: ԱԱԾ տնօրենը նշեց, որ Անվտանգության առումով մշտապես կան մարտահրավերներ, և Հայաստանի պաշտպանական համակարգը պարբերաբար աշխատում է այդ ուղղությամբ: «Մենք գտնվում ենք այնպիսի տարածաշրջանում, որ ոչ մի վայրկյան չենք կարող հանգիստ լինել: Այո, մարտահրավերները բազմաթիվ են, սակայն կարող եմ ասել, որ Հայաստանի ողջ պաշտպանական համակարգը՝ թե Պաշտպանության նախարարությունը, թե Ազգային անվտանգության ծառայությունը, թե Ոստիկանությունը, մշտապես աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասաց Արթուր Վանեցյանը: ԱԱԾ տնօրենը նշեց, որ հայկական հզոր բանակը մշտապես զարգացման փուլում է: Նա կարևորեց բանակի՝ մշտապես առաջխաղացման գործընթացում լինելու հանգամանքը: Հայաստանի Հանրապետությունը և աշխարհասփյուռ հայությունը հունվարի 28-ին նշում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 27-րդ տարեդարձը: ՀՀ զինված ուժերի կազմավորումը համընկնում է 1992-1994 թթ., երբ արդեն անկախ Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, գտնվելով չհայտարարված, բայց փաստացի պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, միաժամանակ ձեռնամուխ եղավ նաև ազգային բանակի ստեղծմանը: Հայկական բանակի ստեղծման հարցում, սակայն, վճռորոշ դեր խաղաց 1990-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց Հայաստանի փաստացի անկախությունը և որով նոր իրավական և գործնական հեռանկարներ բացեց ազգային բանակի ստեղծման հարցում: 1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշում` դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց Ազգային բանակի ստեղծումը: 1992թ. մայիսին պաշտպանության նախարարությունը սկսեց առաջին զորակոչը հանրապետության տարածքում` հիմք դնելով բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու կայուն ավանդույթին:
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
14:05
13:48
13:27
13:04
12:48
12:23
12:07
11:52
11:34
11:17
10:52
10:39
10:38
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44