Մենք ունենք բանակ, որ պատմականորեն հաստատված փաստերով բազում սխրանքներ է գործել, հաղթանակ է ապահովել և այսօր երաշխավորն է մեր երկրի, ժողովրդի անվտանգության: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը` շնորհավորելով բանակի տոնը: Լրագրողներից մեկի խնդրանքով Արթուր Դավթյանն անդրադարձավ Մանվել Գրիգորյանի գործին և Մանվել Գրիգորյանի պաշտպանի հայտարարությանը, թե Գլխավոր դատախազը իջնում և ցուցարարներին անձամբ ասում է, որ համամիտ է իրենց տեսակետի հետ, դատախազը նշեց. «Շատ սխալ և անընդունելի մեկնաբանություն է, որովհետև գաղտնիք չէր՝ մեր կողմից բողոք ներկայացնելը մինչև իմ իջնելն էր հրապարակվելը: Դատախազությունը տվյալ իրավիճակում մեղադրանքի կողմ է հանդես գալիս, ինքն իր ունեցած հիմքերով ներկայացրել է բողոք, այնպես որ այստեղ կողմնակալ դիրքորոշում ներկայացնելու կամ հրապարակման ոչ ենթակա տեղեկություն հայտնելու մասին խոսք լինել չի կարող: Դատախազը ինքն անձամբ արդեն այդ քննարկման մասնակից է և որոշել է, որ բողոքարկվելու է, այսինքն՝ անհիմն, անօրինական դատական ակտի հետ գործ ունենք»: Անդրադառնալով մեղադրանքի լրացմանը՝ Արթուր Դավթյանը ասաց, որ քննությունն արդեն յոթ-ութ ամիս ընթանում է և քննության են առնվում բազմապիսի նոր դրվագներ, ուստի ակնհայտ է, որ այդ դրվագներից, որոնցով ձեռք կբերվեն բավարար ապացույցներ, մեղադրանքը լրացվելու է: «Ճնշող մեծամասնության դեպքերում քրեական գործերով սկզբնական և ավարտական փուլերում մեղադրանքները տարբերվում են»,- ասաց նա: Ինչ վերաբերում է այն լուրերին, թե իրեն փոխարինելու են, Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ինձ թվում է՝ լուրջ հարցերը ավարտվեցին»:
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44