Կոռուպցիան ինչպես նախկինում, այդպես էլ հիմա թույլ է արտահայտված ժողովրդավարական երկրներում։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանը՝ ներկայացնելով Կոռուպցիայի ընկալման 2018 թ․ համաթվի արդյունքները:
Նա նկատեց, որ Դանիան առաջատար է ՝ 0-100 համաթվի շրջանակում՝ 88 համաթվով։ Կոռումպացված երկրների տեսանկյունից, ըստ Հոկտանյանի, ամենավատ վիճակում շարունակում են մնալ այն երկրները, որտեղ ավտորիտար վարչակարգեր են, իսկ ամենավատ վիճակը Սոմալիում է։
«Դանիան և Նոր Զելանդիան գլխավորում են 2018թ. դասակարգման աղյուսակը՝ համապատասխանաբար 88 և 87 միավորներով: Աղյուսակը եզրափակում են Սոմալին, Հարավային Սուդանը և Սիրիան` համապատասխանաբար 10, 13 և 13 միավորներով: Եթե նայում են՝ ըստ տարածաշրջանների, ապա ամենամաքուր ցուցանիշն ունեցող տարածաշրջաններն են Արևմտյան Եվրոպան և Եվրոպական Միությունը՝ 66 ԿԸՀ միջին արժեքով, իսկ ամենացածր ունեցողներն են Անդրսահարյան Աֆրիկան՝ 32 համաթվով և Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան՝ միջին արժեքը` 35, որի մեջ մտնում է նաև Հայաստանը»,- ասաց նա։
Հոկտանյանը նկատեց, որ կոռուպցիայի տեսանկյունից վատթարացել է վիճակն ԱՄՆ-ում, քանի որ առաջին անգամ նա նաև դուրս մնաց 20 ամենաքիչ կոռումպացված երկրների ցանկից։ Ըստ նրա՝ նահանջ ունեն նաև Հունգարիան և Թուրքիան, որոնց ԿԸՀ արժեքները վերջին հինգ տարիներին նվազել են՝ համապատասխանաբար 8 և 9 միավորով: Հոկտանյանի խոսքով՝ նվազումը զուգորդվել է ժողովրդավարության նվազմամբ, քանի որ Թուրքիան ժողովրդավարության առումով նշված տարիների ընթացքում նահանջ ապրեց` «մասամբ ազատ» երկրից վերածվելով «ոչ ազատ»-ի:
Ինչ վերաբերում է ՀՀ-ին, Հոտկանյանը շեշտեց, թե Հայաստանը նախկին տարիների համեմատ դիրքը չի փոխել, քանի որ 180 երկրի մեջ շարունակում է այս տարիներին կիսել 105-113 երկրների շարքը։ Նա նշեց, որ հասկանալու համար, թե երկիրն ինչ աստիճան կոռումպացված է, արվում են 13 տարբեր ուսումնասիրություններ։
«Ասեմ, որ հիմնականում հետազոտություններն արվել են 2017 թ․-ին և 2018 թ․-ի սկզբին, այսինքն՝ մինչև թավշյա հեղափոխությունը։ Այսինքն՝ այս ցուցանիշն ավելի շատ Կարեն Կարապետյանի իշխանության ցուցանիշներն են, ոչ թե նոր կառավարության։ Այս 13 ուսումնասիրությունից միայն մեկն է, որն ընդգրկում է ավելի լայն տիրույթ»,- ընդգծեց Վարուժան Հոկտանյանը։
Հոկտանյանը, խոսելով մեր տարածաշրջանի մասին, նշեց, որ 19 երկրների մեջ Հայաստանը 10-րդն է։
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03