Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունվարի 29-ին, ընդունել է Եվրոպական հանձնաժողովի եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրամիության աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական գործընթացներին եւ վստահություն է հայտնել, որ այցը դրական նշանակություն կունենա համագործակցության հետագա ընդլայնման համար: «Կարծում եմ` շատ օգտակար կլինի այսօր ավելի շատ խոսել ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին»,- ընդգծել է նախագահը եւ շարունակել. «Ամեն օրը՝ այսօրը, վաղը, ի վերջո, դառնում են անցյալ, եւ եթե մենք տքնաջան չաշխատենք այն ավելի լավը դարձնելու համար, կվատնենք ամենաթանկարժեքը, որն ունի մարդկությունը՝ ժամանակը»: Յոհաննես Հանն իր հերթին ասել է, որ մեծ նշանակություն են տալիս Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին եւ եկել են՝ լսելու, թե ինչ ծրագրեր կան եւ հասկանալու, թե ինչպես կարող են աջակցել: Նախագահ Սարգսյանն առաջարկել է հատկապես մեծ ուշադրություն հատկացնել ապագային՝ 21-րդ դարի տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ծրագրերին՝ ընդգծելով, որ խոսքը ոչ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների, այլեւ տարբեր ոլորտներում արհեստական բանականության օգտագործման մասին է: Նշելով, որ իր ցանկությունն է, որպեսզի Հայաստանը լինի ժամանակակից եւ դինամիկ երկիր՝ նախագահ Սարգսյանը ասել է.«Ցանկացած ոլորտում ինչ-որ անելու ենք, պետք է լինի միայն որակյալ: Եվ այստեղ է, որ ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունը եւ սերտ համագործակցությունը նրանց հետ»:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44