Այսօր Երևանի ավագանին քննարկեց Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին նախագիծը:
ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանն իր ելույթում անդրադարձավ իշխող խմբակցության անդամների կողմից բիզնեսին խոչընդոտներ չստեղծելու դիտարկումներին և նշեց, որ բիզնեսի զարգացումը կախված է հարկերից և տուրքերից, ոչ թե կայանատեղերից. դա երրորդային, չորրորդային հարց է: Ժողովուրդ, վերադարձրե՛ք Շահումյան հրապարակը երևանցիներին»,-ասաց նա:
«Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը նշեց, որ բոլորի համար պետք է մտածել: «Մի շղթա է ստեղծվում, որը շատ բարդ է»,-ասաց նա և նշեց, որ ծառայողական մեքենաների նկատմամբ ագրեսիան, որը նաև դրսևորել է անձամբ ինքը, պայմանավորված էր նրանով, որ դուրս էին գալիս ինչ-որ «հաստավզեր», հարձակվում էին մարդկանց վրա, մեքենաներն էին վնասում:
«Դա մշակույթի խնդիր է, որ մեկս մյուսին չենք կարողանում լսել, միմյանց դրության մեջ լինել: Սնկի պես աճել են խանութները, սրճարանները, ունենք քաղաքաշինական խնդիր, և արդյունքում եկել ենք այս իրավիճակին, որը մարտահրավեր է մեզ համար: Այսօրվա դրությամբ՝ ունենք օրենսդրություն, որը չի արգելում տրամադրել ծառայողական կայանատեղեր, ինչպե՞ս տնտեսվարողներին պետք է բացատրենք, թե ինչու ենք մերժում: Մենք մտածում ենք յուրաքանչյուր երևանցու շահի համար»,-ասաց նա:
Քաղաքապետ Հայկ Մարությանը նկատեց, որ Հանրապետության Հրապարակում, Շահումյան հրապարակում կայանատեղի համար ոչ թույլտվություն կա, ոչ էլ արգելք: «Եթե մենք խոսում ենք հրապարակների ազատագրման մասին, ապա ընդհանուր մոտեցում պետք է ունենանք ամբողջ քաղաքում և ավագանու կազմը պետք է աշխատի ազդակներ տալ ոստիկանությանը:
Հրապարակները պետք լինեն և ծառայեն որպես հրապարակներ»:
Միքայել Մանրիկյանը, լսելով քաղաքապետի կոչը, դիմեց ոստիկանությանը՝ նշելով, որ ճանապարհային ոստիկանությունը կատարի համապատասխան միջոցառումներ՝ օրինազանց քաղաքացիների նկատմամբ:
«Շնորհակալ եմ, որ միացաք մեր «ֆլեշմոբին»,-արձագանքեց քաղաքապետը:
Այսպիսով` հարցը դրվեց քվեարկության և 35 անդամ կողմ քվեարկեց, 6-ը՝ ձեռնապահ, 11-ը` դեմ:
Ավագանին քննարկեց «Էլիտ-Պլազա» փակ բաժնետիրական ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղի շահագործումը շարունակելու իրավունք տալու հարցը: Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ աննախադեպ երևույթ է տեղի ունենում քաղաքապետարանում, քանի որ ընդդիմադիր խմբակցությունը հրավիրել է «էլիտ պլազա» ՓԲԸ-ի տնօրեն Դավիթ Մկոյանին:
Նա իր ելույթում անդրադարձավ ավտոկայանատեղերի անհրաժեշտությանը և նշեց, որ գրասենյակներ վարձակալած ընկերությունների համար այդ հարցը շատ է կարևորվում: «Մենք ունենք ստորգետնյա ավտոկայանատեղի` 120 մեքենայի համար նախատեսված, որը այսօրվա պայմաններում շատ քիչ է, իսկ պահանջարկը՝ մեծ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե շենքը նախատեսելուց պետք է հաշվի առնեին նաև ավտոկայանատեղի հարցը, տնօրենը նշեց, որ շենքը կառուցելիս հնարավոր չէր իմանալ, թե 5, 7 տարի հետո ինչպիսի պահանջարկ կլինի: Այնուամենայնիվ ավագանու անդամները իրենց ելույթներում դեմ արտահայտվեցին որոշման նախագծին և դա արտացոլվեց նաև քվեարկությամբ:
Այսպիսով՝ որոշման նախագիծը չանցավ. կողմ քվեարկեց ավագանու 4 անդամ, դեմ՝ 42, ևս 5-ը ձեռնպահ էին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01