ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի կարծիքով` գազի ներքին սպառման գների վերանայում հնարավոր է: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության համաժողովին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Ավինյանը պատասխանեց այն հարցին, թե «Գազպրոմի» հետ բանակցությունները ի՞նչ փուլում են, ինչի՞ հաշվին է սուբսիդավորելու գազի գնի թանկացումը, որպեսզի սպառողի համար գազի սակագինը չբարձրանա:
«Տարբեր կոմպոնենտներ կան, որոնց հաշվին ձևավորվում է գազի ներքին միջինացված գինը սպառողների համար և այդ կոմպոնենտների օպտիմալացման հաշվին, վերահաշվարկի, վերագնահատման հաշվին, կորուստների վերանայման հաշվին, տարբեր ցուցանիշներ կան, որոնք կարիք ունեն վերանայման և կարծում եմ՝ կգտնենք կոնկրետ կետերը, որտեղ այդ վերանայումը հնարավոր է»,-ասաց նա:
Նա տեղեկացրեց, որ «Գազպրոմի» հետ բանակցություններն ընթացքի մեջ են և հենց նոր տեղեկություններ լինեն՝ կտեղեկացնեն:
Ավինյանը անդրադարձավ նաև այն հարցին, թե հնարավո՞ր է պարգևավճարների հարցով իշխանությունները նոր օրենքի նախագիծ բերեն և նշեց, որ քաղծառության համակարգի վերանայման կարիք կա:
«Բարոյական կողմի վրա պետք է միանշանակ ուշադրություն դարձնենք, բայց եթե ուզում ենք կայացնել իրապես մրցունակ պետական համակարգ, պետք է քաղծառայության համակարգը վերանայենք, ինչպես նաև պետական համակարգում աշխատավարձերը գոնե մոտեցենք մասնավոր սեկտորին և սարքենք մրցունակ, որպեսզի լավագույն կարդերը ինչ-որ փուլում չգնան մասնավոր սեկտոր»,-ասաց նա և նշեց, որ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ քննարկումներ չեն եղել:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01