ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» 10 անդամի դատավարության ժամանակ ցուցմունք տվեց ՊՊԾ գնդում հերթապահած շտապօգնության բուժքույր Անահիտ Ենգիբարյանը: Նա հայտարարեց, որ իրեն տուժող չի ճանաչում։
«Ես ինձ տուժող չեմ համարում։ Տուժողին այդպես չեն վերաբերվում»,- ասաց նա։
Հարցին, թե մինչև ժամը 12։00-ն ի՞նչ նպատակով է մնացել ՊՊԾ գնդի տարածքում, Ա. Ենգիբարյանն ասաց, որ սպասարկել է մինչև վերջին պահը, իրար հետևից կաթիլայիններ է միացրել ոստիկանին, պարոն Մխիթարին (գործով ամբաստանյալ Մխիթար Ավետիսյան), իսկ երբ գնացել են իրենց փոխարինելու, իրենք դուրս են եկել։
Պատասխանելով մեկ այլ հարցի, թե ինչո՞վ է պայմանավորված ձեր՝ տուժող չճանաչելու դիրքորոշումը, բուժքույրը տվեց իր բացատրությունը. «Իմ աշխատանքն ավարտվում է հաջորդ առավոտյան ժամը 9-ին, իմ աշխատաժամին եմ ցուցաբերել օգնություն, եթե իմ աշխատաժամի ավարտից հետո իմ բժշկի հրահանգով՝ ասեր գնում ենք, թույլ չտային, այդ ժամանակ ինձ տուժող կհամարեի։ Եթե ես վնաս կրած լինեի, մեր կառավարությունը գոնե մի 10 օրով սանատորիա կուղարկեր»։
Հարցին, այն ժամանակահատվածում, երբ գտնվել եք գնդի տարածքում, թույլատրե՞լ են ձեզ դուրս գալ, Ա. Ենգիբարյանն ասաց. «Ես իրավունք չունեի թույլտվություն վերցնել և դուրս գալ, կնշանակեր ես լքում եմ իմ աշխատանքը»։
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
17:58
17:39
17:19
17:17
17:02
16:21
16:02
15:44
15:16
14:47
14:19
14:02
13:37
13:24
13:13
13:02
12:44
12:18
12:03
22:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03