Հանրապետության արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության առաջին ազգային զեկույցին նվիրված համաժողովում, այսօր՝ հունվարի 30-ին, ներկայացվեց նաեւ www.eiti.am պաշտոնական կայքը, որտեղ հրապարակված են ԱՃԹՆ-ի ներդրման գործընթացում բոլոր առանցքային փաստաթղթերը։ Կայքից հնարավոր է մուտք գործել ԱՃԹՆ-ի առցանց հաշվետվության համակարգ, որի միջոցով, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, 2018 թվականին առաջին անգամ պետական մարմինները եւ հանքարդյունահանող կազմակերպություններն առցանց եղանակով ներկայացրել են ԱՃԹՆ-ի հրապարակային հաշվետվությունները, որոնք հասանելի են PDF ձեւաչափով www.eiti.am հղմամբ։ Հաշվետվությունների արդյունքում ձեւավորված տվյալների բազայի հիմնական մասի համար (օրինակ՝ արտադրություն ու արտահանում, զբաղվածություն, կազմակերպությունների կողմից պետական եւ համայնքային բյուջեներ վճարված հարկեր եւ այլն) ՀՀ ԱՃԹՆ քարտուղարության կողմից նախատեսվել են նաեւ ֆիլտրեր, որոնց կիրառմամբ օգտատերը կարող է արտահանել իրեն առավել հետաքրքրող տեղեկատվությունը: Համաժողովին տեղի ունեցան նաեւ պանելային քննարկումներ ԱՃԹՆ-ի փոխակերպիչ դերի եւ համակարգային տվյալների հրապարակման ապագայի, իրական սեփականատերերի բացահայտման, ինչպես նաեւ պատասխանատու հանքարդյունաբերության վերաբերյալ։ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց եւ հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է: ԱՃԹՆ-ի նպատակն ավելի թափանցիկ եւ հաշվետվողական պետական ու գործարար համակարգերի ստեղծումն է, ինչպես նաեւ հանրային երկխոսության կայացմանը խթանելն է՝ դրանով իսկ երաշխավորելով կողմերի միջեւ փոխըմբռնումը: ԱՃԹՆ-ի արժեքավոր առանձնահատկությունը որոշում ընդունող եռակողմ մարմնի՝ բազմաշահառու խմբի (ԲՇԽ) ձեւավորումն ու գործունեությունն է։ Հայաստանի ԲՇԽ առաջին կազմը ստեղծվել է 2016 թվականին, որը բաղկացած է ՀՀ կառավարության, հանքարդյունահանող ընկերությունների եւ քաղաքացիական հասարակության իրավահավասար ներկայացուցիչներից, որոնց որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ՝ կոնսեսուսով։ ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ներկայացված ԱՃԹՆ-ի անդամակցության հայտը հաստատվել է 2017 թվականի մարտի 9-ին Բոգոտայում կայացած ԱՃԹՆ-ի խորհրդի նիստում: Երկիրը թեկնածու անդամ դառնալուց հետո ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդի կողմից սահմանված ժամկետներում պետք է հրապարակի ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցը։
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03