Facebook ընկերությունը օգտատերերին վճարում է Facebook Research VPN ծառայության տեղադրման համար, որը ընկերությանը թույլ է տալիս հետեւել նրանց ակտիվությանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով TechCrunch-ին: TechCrunch-ի հետաքննության համաձայն՝ 2016 թվականից Facebook-ը 13-35 տարեկան օգտատերերին ամսական 20 դոլար է վճարում Facebook Research VPN ծառայության տեղադրման համար, բացի այդ նոր հաճախորդների ներգրավման համար պարգեւատրում է նախատեսվում: Նշվում է, որ Facebook-ը նաեւ օգտատերերին խնդրել է Amazon կայքում իրենց պատվերների պատմության սքրինշոթներն անել: Facebook-ում հայտնել են, որ նրանք Facebook Research-ն օգտագործում են իրենց լսարանի նախընտրությունների տվյալների հավաքման համար եւ մտադիր են շարունակել այդ գործունեությունը: Ըստ փորձագետի, որին դիմել են TechCrunch-ի նրկայացուցիչները, հավելվածի շնորհիվ Facebook-ը կարող է մշտական հիմքով հավաքել տեղեկատվության այնպիսի տեսակներ, ինչպիսիք են «սոցցանցերի հավելվածներում անձնական նամակները, ներառյալ նկարները եւ տեսանյութերը, որոնք օգտատերերն ուղարկում են իրար, էլեկտրոնային փոստի հասցեները, համացանցում ակտիվությունը եւ անգամ օգտատիրոջ գտնվելու վայրի մասին տեղեկությունը»: TechCrunch-ը նշում է, որ Facebook-ի նման գործողությունները կարող են Apple ընկերության քաղաքականության խախտում լինել, որի առցանց խանութում ներկայացված է նաեւ VPN-ծառայությունը: Apple-ում TechCrunch-ին ասել են, որ գիտեն իրավիճակի մասին, սակայն դեռ չեն մեկնաբանի այն: Օգոստոսին Apple-ը Facebook-ին ստիպեց AppStore առցանց խանութից հեռացնել իրեն պատկանող Onavo Protect VPN-ծառայությունը, քանի որ սոցցանցը օգտատերերի նախընտրությունների մասին տվյալներ էր հավաքում: Այդ ժամանակ Facebook-ում ասել էին, որ նման տեղեկությունների հավաքումը գաղտնիք չէ եւ որ տվյալներն օգտագործվել են Facebook-ի արտադրանքի եւ ծառայությունների բարելավման համար:
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03