Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ հունվարի 29-ին` ժամը 01-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Արզնի խճուղում գործող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մասնակիցների ամբողջ շրջանակը պարզելու, գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Հունվարի 29-ին «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, որի ժամանակ օգտագործվել է տարբեր տեսակի հրազեն։ Արձակված կրակոցների հետևանքով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ է ստացել Աբովյանի քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը՝ ծնված 1989թ., ևս 7 անձ՝ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ։
Կոմիտեից հայտնում են, որ ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ վիճաբանության մի շարք մասնակիցների, շարժառիթի վերաբերյալ։ Քրեական գործով ձերբակալվել է երկու անձ, որոնցից մեկը՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու, իսկ մյուսը՝ սպանության փորձ և զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու կասկածանքով:
Նախաքննության ընթացքում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տեսակի և տրամաչափի պարկուճներ, կատարվել երկու տասնյակից ավելի խուզարկություններ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական, դատագենետիկական և բազմաթիվ այլ փորձաքննություններ, հարցաքննվել մի քանի տասնյակ անձ, կատարվել բազմաթիվ առգրավումներ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին կտեղեկացնենք պարբերաբար։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:17
10:52
10:39
10:38
10:33
10:17
10:07
09:52
09:44
09:37
09:16
09:02
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44