Հաագայի բողոքական եկեղեցին, որը 2018 թվականի հոկտեմբերից օրական 24 ժամ անդադար պատարագ էր մատուցում հայկական ընտանիքի արտաքսումը կանխելու նպատակով, դադարեցրել է պատարագն այն բանից հետո, ինչ Նիդերլանդների կառավարությունը հայտարարել է միգրացիոն քաղաքականության մեջ փոփոխություններ մտցնելու որոշման մասին: Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը:
Համաձայն Նիդերլանդներում գործող օրենքների՝ իրավապահ մարմիններն իրավունք չունեն մուտք գործել եկեղեցու տարածք, երբ այնտեղ պատարագ է մատուցվում, ուստի եկեղեցին որոշել է նաև կամավոր հոգևոր սպասավորների միջոցով անդադար պատարագ իրականացնել՝ թույլ չտալով արտաքսել հայ ընտանիքին՝ Սասուն և Անուշ Թամրազյաններին, ինչպես նաև նրանց երեխաներին՝ 21-ամյա Հայարփիին, 19-ամյա Վարդուհուն և 15-ամյա Սեյրանին:
Նիդերլանդների իշխող կոալիցիան հունվարի 30-ին հայտարարել է, որ վերանայելու է երեխաներին ապաստան տալու հարյուրավոր դիմումները: Այս որոշումից հետո եկեղեցին հայտարարել է հոկտեմբերի 26-ից անդադար շարունակվող պատարագն ավարտելու մասին:
Հոգևոր սպասավոր Թեո Հեթեման կատարվածի առնչությամբ նշել է. «Մենք անասելիորեն երախտապարտ ենք Նիդերլանդներում հարյուրավոր փախստական ընտանիքների ապահով ապագայի համար»:
Թամրազյանների ընտանիքը Նիդերլանդներում է արդեն ինը տարի. ապաստան տրամադրելու դատական գործընթացները շարունակվել են տարիներ: Այս ընթացքում Թամրազյանների ընտանիքի անդամներն արդեն հասցրել են ինտեգրվել տեղի հասարակությանը, ձեռք բերել ընկերներ: Միայն հոկտեմբերի 25-ին դատարանը վճիռ էր կայացրել, համաձայն որի՝ ընտանիքը պետք է վերադառնա հայրենիք՝ Հայաստան, որը Նիդերլանդների կառավարությունը համարում է ապահով նրանց համար:
Ընտանիքի արտաքսումը կանխելու նպատակով եկեղեցում անդադար շարունակվող պատարագի մասին լուրը հայտնվել էր ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների գլխագրերում:
Իսկ ամիսներ առաջ բոլորի ուշադրության կենտրոնում էին երկրում արտաքսման վտանգի առաջ հայտնված հայ 12-ամյա Լիլին և 13-ամյա Հովիկը: Չարտաքսվելու վերջին հույսը կորցրած երեխաներն անգամ անհետացել էին իրենց խնամակալի տնից, որից հետո ոստիկանական որոնումներ էին սկսվել: Երկար որոնումներն ի վերջո արդյունք էին տվել: Մինչ այդ երկրում սկսվել էին տարբեր ակցիաներ՝ ի պաշտպանություն հայ երեխաների: Ի վերջո, Նիդերլանդների արդարադատության նախարար Մարկ Հարբերսը, օգտվելով իր լիազորություններից, բնակության թույլտվություն էր շնորհել երեխաներին:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01