Տեղեկատվական տեխնոլոգիաները հայկական թավշյա հեղափոխության հաջողության բանալիներից մեկն էին: «Թափանցիկություն, հաշվետվողականություն եւ մարդու իրավունքների ավելի լավ պաշտպանություն. ահա ոչ լրիվ ցանկն այն դրական փոփոխությունների, որ խոստանում է թվային եւ տեխնոլոգիական դարաշրջանը: Հայ ժողովուրդը հաջողությամբ կատարել է այդ ամենը եւ հավատարիմ է իրական ժողովրդավարություն հաստատելու իր հանձնառությանը»,-ասաց վարչապետ Փաշինյանը: Նրա խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններով (2018թ. դեկտեմբերի 9-խմբ.) ավարտվեց թավշյա հեղափոխության առաջին փուլը, «Այժմ մենք ունենք ոչ պակաս կարեւոր խնդիր: Մեզ խիստ անհրաժեշտ է տնտեսական հեղափոխություն: Այդ նպատակով մենք մտադիր ենք օգտվել թվային դարաշրջանի ընձեռած բոլոր հնարավորություններից»: Տեխնոլոգիական նորարարությունը շահավետ է նաեւ ծառայություն մատուցողների համար. գլոբալ նյութատեխնիկական մատակարարման շղթաներն ավելի արդյունավետ են դարձել, իսկ սպասարկման գները նվազել են: Բացվել են նոր շուկաներ, խթանվել է տնտեսական աճը: Եվ որ ամենակարեւորն է, ՏՏ-ը եւ թվային դարաշրջանը բարձրացնում են երկրների միջազգային մրցունակությունը: «Սա հատկապես վերաբերում է Հայաստանի նման փոքր երկրներին, որոնք աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական սահմանափակումների պատճառով սահմանափակ ազդեցություն են ունենում գլոբալ գործընթացների վրա»,-ընդգծեց ՀՀ վարչապետը: Նա նշեց նաև, որ արդեն տասնամյակներ շարունակ տեխնոլոգիական հեղափոխություն է ընթանում, և դա անդառնալի իրականություն է, որը մեզ տեղափոխում է 4-րդ արդյունաբերական հեղափոխության շեմ: «Մենք ականատեսն ենք առաջադեմ վերափոխման այն ամենի, ինչ ասում և անում ենք: Թվային սարքերը փոխեցին հաղորդակցության եղանակները. այսօր կիրառվում են սպառողների, արտադրողների եւ մատակարարների, եւ որ առավել կարեւոր է՝ քաղաքացիների եւ կառավարությունների միջեւ հարաբերության նոր բանաձեւեր»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը գերակա ուղղություն է համարում ՏՏ ոլորտը` որպես տնտեսական զարգացման հենասյուներից մեկը: «Հաշվի առնելով շուրջ հարյուրամյա վաղեմություն ունեցող ավանդույթները` մենք իրապես բռնել ենք տեխնոլոգիական և արդյունաբերական տնտեսություն կառուցելու ճանապարհը»,- ասաց նա: Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Քյոլնի տեխնիկական համալսարան: Նրան դիմավորեց համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր դոկտոր Շտեֆան Հերցիգը: Համալսարանի ղեկավար կազմի հետ հանդիպումից հետո ստորագրվեց համագործակցության հուշագիր Քյոլնի տեխնիկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական ինստիտուտի միջև: Հուշագիրը ստորագրեցին Քյոլնի տեխնիկական համալսարանի ռեկտոր Շտեֆան Հերցիգը և Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հանդիպեց համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Համալսարան այցից հետո Նիկոլ Փաշինյանը կհանդիպի Քյոլնի քաղաքապետ Հենրիետե Ռեքերի հետ:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44