Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքի գործողության ժամկետը երկարացնելու մասին նախագիծ: «Արմենպրես»-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց՝ օրենքի գործողության ժամկետն առաջարկում են երկարացնել ևս մեկ տարով:
«Գործող օրենքով հնարավորություն էր տրվում զինվորական ծառայությունից խուսափած այն անձանց, ում 27 տարին լրանում էր մինչ 2017թ. վերջ, վերադառնալ Հայաստան, վճարել համապատասխան գումարը և ազատվել քրեական հետապնդումից: Ես առաջարկել եմ, որ մինչև 2018-ի վերջ 27 տարին լրացած անձանց ևս հնարավորություն տրվի, որ վերադառնան Հայաստան, սահմանված ժամկետում վճարեն օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարն ու ազատվեն քրեական հետապնդումից»,-ասաց Գորգիսյանը:
Շատ են այն քաղաքացիները, ովքեր գնացել են Եվրոպա սովորելու և հիմա ցանկանում են վերադառնալ, սակայն վերդառնալու պարագայում կենթարկվեն քրեական հետապնդման ու կձերբակալվեն:
«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը գործել է 2003թ-ից: Օրենքի գործողության ժամկետը բազմիցս երկարացվել է: Գորգիսյանը նշեց, որ գրեթե ամեն տարի գործողության ժամկետը երկարացնելու մասին նախագիծն առաջարկել է ՀՀ սփյուռքի նախարարությունը: «Բայց քանի որ Սփյուռքի նախարարության կարգավիճակը դեռ պարզ չէ, այդ նախագիծը մենք դրեցինք շրջանառության մեջ»,-նշեց նա:
Գորգիսյանը շեշտեց՝ շատ են այն քաղաքացիները, ովքեր ԼՀԿ-ին անընդհատ գրում ու ասում են, որ ցանկանում են վերադառնալ Հայաստան:
«Շատ են հատկապես այն քաղաքացիները, ովքեր որպես ուսանող գնացել են արտերկիր ու հիմա ցանկանում են վերադառնալ»,-ասաց Գորգիսյանն ու հավելեց, որ ժամկետը երկարացնելով հնարավորություն կտրվի շատ մարդկանց վերադառնալ Հայաստան:
Նախագիծը պետք է քննարկվի կառավարությունում, հավանության արժանանալու դեպքում կներկայացվի Ազգային ժողով: Դեռ նախորդ գումարման ԱԺ-ում Գորգիսյանը ևս ներկայացրել էր նախագիծը, այն ստացել էր կառավարության հավանությունը, սակայն խորհրդարանը չէր հասցրել քննարկել:
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44