Նորք Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը գտնում է, որ համաներման ակտը ընտրովի և խտրական է եղել: Ըստ նրա՝ այսօր ընտրովի, փողոցային արդարադատություն է տեղի ունենում Հայաստանում:
Այս մասին նա նշեց այսօր մամուլի ասուլիսին: Անդրադառնալով Նորք Մարաշի զինված խմբի գործին՝ նա նկատեց. «Ներկայացվում է, թե դա Կառավարության ցանկությունն է, սակայն կոպիտ ձևով խախտվեց Սահմանադրության դրույթը՝ հավասարության և խտրականության հետ կապված»,-ասաց նա:
«Արթուր Վարդանյանը ոչ միայն կալանքի տակ է գտնվում, այլ նաև ծանր հիվանդություն է ձեռք բերել և պետք է բժիշկների հսկողության տակ լինի: Փորձում ենք բարձրաձայնել, ասում են, որ դատական իշխանությունն անկախ է, դատարանները մեր միջնորդությունները մերժում են՝ ասում են, որ ծանր հանցանք է և քար անտարբերություն բարձրագույն իշխանության կողմից: Այս խնդիրը համատարած խնդիր է. գրավի ինստիտուտը չի կիրառվում կամ կիրառվում է ընտրովի»,-ասաց նա:
Վերջինս նշեց, որ Արթուր Վարդանյանը հանիրավի գտնվում է կալանքի տակ, և եթե նրան որևէ բան եղավ, ողջ պատասխանատվությունն իշխանության վրա կընկնի, և քանի որ «կրոնի» հիվանդություն ունի, պետք է բժիշկների հսկողության տակ գտնվի:
«Որքան պետք է կալանավայրում մարդ մահանա, որ իշխանավորը հասկանա, որ խնդիր կա: Այս գործը հեռանկար չունի, դա նախորդ իշխանության կողմից կարված գործընթաց էր: Իշխանափոխությունից հետո այդ գործը հեռանկար չուներ, պետք է կարճեին»,-ասաց նա:
Լևոն Բաղդասարյանը նշեց, որ ունենալով զինամթերք՝ Նորք Մարաշ գործի դեպքում ոչ մի կրակոց չի արձակվել, և մտադրությունն այն է եղել, որ դիմադրություն ցույց տային, քանի որ խոսակցություններ էին գնում տարածքներ հանձնելու մասին:
Փաստաբանը նշեց, որ չի եղել մի համաներում Հայաստանում, որ խտրական մոտեցում լինի, քանի որ «Սասնա Ծռերի» նկատմամբ կիրառվեց համաներում, իսկ Նորք Մարաշի դեպքում՝ ոչ:
«Ընտրովի արդարադատության պատասխանատվության կրողն առաջին դեմքը պետք է լինի»,-ասաց նա:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի գործին և ՄԻԵԴ-ին դիմելու հարցին՝ Լևոն Բաղդասարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանը հստակ հայտարարել է, թե դատի չի տալու Հայաստանին, բայց հիվանդությունների հետ կապված խնդիրը բարձրաձայնելու են միջազգային ատյաններում: «Դասական խոշտանգում է, հնարածին մեղադրանք է զազրելի, նենգ արարքը գցեցին, և արդյունքը եղավ այն, որ փողոցի արդարադատություն իրականացավ»,-ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ որոշ դեպքերում գործ ունենք պետական լիազոր մարմնի քմահաճույքի հետ: «Պետությունը՝ ի դեմս առաջին դեմքի, որոշակի դեպքերում դառնում է դահիճ: Այսօր ընտրովի, փողոցային արդարադատություն է տեղի ունենում Հայաստանում, և դա անթույլատրելի է, և այդ պատասխանատվության կրողը պետք է երկրի ղեկավարությունը լինի»,-ասաց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01