Գերմանիան Հայաստանի Հանրապետության համար կարևոր միջազգային գործընկեր է: Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գերմանիան Եվրոպական Միության անդամ երկրներից Հայաստանի համար առաջին առևտրատնտեսական գործընկերն է, իսկ աշխարհում՝ երկրորդը: «Այս փաստով արդեն արձանագրվում են այն առանձնահատուկ հարաբերությունները, որ ունեն Հայաստանը և Գերմանիան: Մեր հարաբերությունները բավականին լավ, դինամիկ զարգացում են ստանում, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ընդամենը մի քանի ամիս առաջ տիկին կանցլերը Հայաստանում էր, իսկ հիմա տեղի է ունենում իմ այցը: Ես ուրախ եմ, որ այս ընթացքում կարևոր զարգացումներ են արձանագրվել Հայաստանում, ինչը ցույց է տվել, որ Հայաստանում ժողովրդավարական զարգացումներն անշրջելի են: Կարևոր է ընդգծել, որ մեր ԵՄ գործընկերները և Գերմանիան այս բարեփոխումների համատեքստում մեր առաջ չեն դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր, ինչը նշանակում է, որ մեր բարեփոխումների օրակարգը կարող է լիարժեք իրականացվել Եվրամիության և, իհարկե, նաև Գերմանիայի աջակցությամբ»,- ասաց Փաշինյանը: ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Անգելա Մերկելի հետ կայացած հանդիպման ընթացքում առանձնահատուկ կարևորություն են տվել Հայաստանի և Գերմանիայի տնտեսական համագործակցությանը: «Հայաստանում գերմանական կապիտալի ներդրմամբ մի քանի կարևոր ծրագրեր են իրականացվում: Մենք հույս ունենք, որ գերմանական ներդրումները Հայաստանում անխուսափելիորեն կավելանան»,- նշեց ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ու Անգելա Մերկելն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի կարևոր հարցերի: Ուրախ եմ արձանագրել, որ այդ հարցերի վերաբերյալ մենք ունենք փոխադարձ ըմբռնում: Իհարկե, մեր տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը շատ կարևոր են, բայց խաղաղության և կայունության ապահովումը պետք է լինի բազմակողմ ջանքերի արդյունք»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այս համատեքստում անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01