Ռուսաստանի գլխավոր դատախազությունը 1959 թվականին Ուրալում Իգոր Դյատլովի զբոսաշրջային խմբի զոհվելու փաստով քրեական գործի մասշտաբային ստուգումներ է կատարում, հայտնում է Meduza-ն: «Մեր նպատակն է հավաստի ապացույցներով հաստատել գոյություն ունեցող 75 վարկածներից մեկը»,- ասել է ՌԴ գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Կուրեննոյը: Նա նշել է զբոսաշրջիկների զոհվելու 3 առավել հավանական պատճառների մասին՝ ձնահյուսք, ձնե տախտակ, մրրիկ: «Քրեական տարնն ամբողջությամբ բացառվում է: Չկա ոչ մի ապացույց, թեկուզ անուղղակի, որը կվկայեր այս վարկածի օգտին»,- ասել է դատախազության ներկայացուցիչը: Սվերդլովի մարզի դատախազության աշխատակիցները պատրաստվում են մարտին մեկնել Դյատլովի լեռնանցք՝ պարզելու համար զբոսաշրջիկների զոհվելու պատճառը: Հիշեցնենք, որ 1959 թվականի փետրվարի 2-ին չպարզված հանգամանքներում զոհվել էր Իգոր Դյատլովի ղեկավարությամբ 9 զբոսաշրջիկից կազմված խումբը, որն Ուրալով դահուկարշավ էր իրականացնում: Վեց մարդ մահացել էր ընդհանուր ցրտահարումից, եւս երեքի մոտ հայտնաբերվել էին ծանր կոտրվածքներ: Զբոսաշրջիկների զոհվելու փաստով քննությունն անցկացվել է 1959 թվականի փետրվար-մայիսին: Խորհրդային դատախազները նրանց զոհվելու պատճառն էին համարել «տարերային ուժը, որը մարդիկ ի վիճակի չէին հաղթահարել»: Քրեական գործը մինչեւ 1970-ական թվականները գաղտնի էր: Դյատլովի խմբի զոհվելուց հետո 60 տարում բազմաթիվ գաղտնի վարկածներ են հայտնվել զբոսաշրջիկների զոհվելու պատճառների վերաբերյալ՝ միջուկային փորձարկումներից մինչեւ այլմոլորակայինների հարձակումներ: Ի հիշատակ զոհված զբոսաշրջիկների լեռնանցքը, որը նրանց զոհվելու վայրից ոչ հեռու է գտնվում, կոչվել է «Դյատլովի լեռնանցք»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01