Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած այցի շրջանակում հանդիպելով Քյոլնի հայ համայնքի հետ հայտնել է, որ փետրվարի վերջին այց է կատարելու Իրան: Վարչապետ Փաշինյանն Իրան այցի հրավեր է ստացել դեռեւս թավշյա հեղափոխությունից հետո, երբ նրան շնորհավորել էր Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Առանցքայինն իհարկե այն է, թե ինչ օրակարգ կունենա այցը: Այդ առումով հատկանշական է մի քանի հանգամանք: Նախ, Հայաստանի վարչապետն օրերս հայտարարեց, որ Հայաստանը կցանկանար, որպեսզի մեր երկրով անցներ տարանցիկ գազամուղ, որը գազը պայմանական Ա կետից կհասցներ Բ կետ:
Եթե կոնկրետացնենք այդ հայտարարությունը, ապա խոսք կարող է լինել Իրանի գազը Հայաստանի տարածքով Եվրոպա տեղափոխելու մասին: Հազիվ թե իրատեսական է դիտարկել որեւէ այլ տարբերակ, թեեւ հնարավոր է նաեւ խոսել թուրքմենական գազի մասին, ինչը սակայն կթվա ավելի վերացական: Բայց այստեղ իհարկե շատ կարեւոր է, թե ինչ է մտածում Եվոպան, Եվրոպայի առաջատարները, որովհետեւ Իրանի գազը Հայաստանի տարածքով կարող է տարանցվել միայն եվրոպական շուկայում պահանջված լինելու պարագայում:
Այդ համատեքստում էլ հատկանշական է, որ Իրան այցի մասին Նիկոլ Փաշինյանն ազդարարում է Գերմանիա այցի ընթացքում: Արդյոք Փաշինյանի գերմանական այցի օրակարգում եղել է իրանական գազի թեման: Միեւնույն ժամանակ, պետք է արձանագրել, որ Իրանի գազի Հայաստանի տարածքով տարանցումը դեպի Եվրոպա կարող է լինել լայն աշխարհքաղաքական ներուժ պարունակող նախագիծ, գործնականում իր ամբողջ «ճանապարհին» աշխարհքաղաքական վերափոխումների եւ անվտանգության միջավայրի դրական փոփոխության ազդեցությամբ: Միաժամանակ իհարկե այդ խնդիրը դիտարկելիս պետք է հասկանալ նաեւ, որ այն ակնհայտ դժգոհություն կառաջացնի Ռուսաստանում, Թուրքիայում ու Ադրբեջանում: Առանձին խոսակցության առարկա է ԱՄՆ հնարավոր վերաբերմունքը:
Իհարկե, առայժմ հնչել է միայն հայտարարություն, որ Հայաստանը դեմ չէ ունենալ տարանցիկ խողովակ:
Միաժամանակ, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները հունվարի 31-ին հայտարարել են Իրան փող փոխանցելու նոր մեխանիզմի մասին՝ INSTEX , որը հատուկ նշանակության մեքենա է: Իրանի հետ բիզնես անող երեք երկրների ընկերությունները դրա շնորհիվ կունենան Իրան փող փոխանցելու հնարավորություն, չխախտելով ԱՄՆ պատժամիջոցները:
Այն կենտրոնացած է ԱՄՆ պատժամիջոցներին չվերաբերող հատվածների՝ դեղագործության, առողջապահական սարքավորումների եւ գյուղատնտեսական արտադրանքի վրա:
Կարո՞ղ է արդյոք Հայաստանը եւս օգտվել այդ հնարավորությունից, անհրաժեշտության դեպքում, որպես հայ-իրանական տնտեսական հարաբերության ճանապարհ՝ առանց ԱՄՆ պատժամիջոցները խախտելու: Ավելին, այստեղ հնարավոր է դիտարկել ընդհանրապես հարթակի տրամադրումը եվրոպական այն ընկերություններին, որոնք ունեն Իրանի հետ տնտեսական գործակցություն: Խոսքը Մեղրիում ազատ տնտեսական գոտու մասին է, միաժամանակ իհարկե Իրան-ԵՏՄ ազատ առետրի համաձայնագրի, որի արագ իրականացման հարցը Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին բարձրացրեց Մոսկվայում ԵՏՄ հանձնաժողովի առաջ ունեցած ելույթում:
Ի դեպ, մեկ այլ հետաքրքիր հանգամանք է այն, որ Եվրամիությունը Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագրով նախատեսում է 13 միլիարդ եվրոյի ներդրում Արեւելյան գործընկերության անդամ երկրներում, որից Հայաստանի համար նախատեսվում է 700 միլիոն եվրոյից ավելի: Եվրամիության այդ մտադրության մեջ ներառված է նաեւ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը:
Այդ ամենն իհարկե Հայաստանի համար թե իրանական, թե եվրոպական ուղղությամբ աշխատանքային հնարավոր օրակարգերի շարքում է, իսկ հայ-իրանական օրակարգի առումով անշուշտ առանցքային հետաքրքրության հարցը թե Երեւանի, թե գուցե առավել եւս Թեհրանի համար արցախյան գոտում ստատուս-քվոյի եւ այդ առնչությամբ Երեւանի ինքնիշխան պատասխանատվության հարցն է:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01