Հայաստանի Հանրապետությունում 91 ցմահ դատապարտյալների անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար օրական ծախսվում է 11601 ՀՀ դրամ: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանն ասաց, թե քանի ցմահ դատապարտյալ կա, քանիսն են ազատ արձակվել ու ինչ պայմաններում և այլ հարցերի շուրջ:
-Պարոն Միքայելյան, քանի՞ ցմահ բանտարկյալ կա Հայաստանի Հանրապետությունում:
–ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում 2019 թվականի հունվարի 29-ի դրությամբ պատիժ է կրում 91 ցմահ ազատազրկման դատապարտված անձ:
-ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերի համաձայն մինչև 2003 թվականը մահապատիժ է սահմանված եղել: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2003 թվականի հրամանագրով՝ ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման: Այդ օրվանից ի վեր, ընդհանուր առմամբ քանի ցմահ դատապարտյալ է ազատ արձակվել (արդարացվել, համաներմամբ կամ ներման հանձնաժողովի որոշմամբ): Նման նախադեպ եղե՞լ է:
–2003 թվականից առ այսօր քրեակատարողական հիմնարկներից ազատվել է 6 ցմահ ազատազրկման դատապարտված անձ: Նրանցից 2-ը՝ պատժի հետագա կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության պատճառով, 1-ը՝ պայմանական վաղաժամկետ, 3-ի նկատմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ կայացված դատավճիռը բեկանվել է, գործը ուղարկվել նոր նախաքննության և ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է:
-Մինչ այն պահը, երբ մահապատժի դատապարտվածների պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ, Հայաստանում մահապատժի ենթարկելու դեպքեր գրանցվե՞լ են:
–ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում՝ Հայաստանի Հանրապետությունում մահապտժի իրականացման վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ:
-Օրական կամ տարեկան որքա՞ն գումար է ծախսվում ցմահ դատապարտյալների անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար:
– ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահպանման նպատակով օրական հատկացվում է 11601 ՀՀ դրամ:
168.am
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03