Փաստաբանների և հաշվապահների շրջանում դժգոհություն է հասունացել։ Պատճառը հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթի նախագիծն է, որով հաշվապահական հաշվառման, իրավաբանական ծառայություններ մատուցողների հարկային նոր, փոփոխված պարտավորություններ են սահմանվելու։
Այս ոլորտների մասնագետները համարում են, որ շրջանառության մեջ դրած նախագիծը ավելացնելու է իրենց հարկային բեռը, ինչի հետևանքով մի շարք ծառայություններ քաղաքացիների համար թանկանալու են, Պետական եկամուտների կոմիտեին էլ հասանելի են դառնալու փաստաբանական գաղտնիքներ, ինչն անթույլատրելի է և չի ապահովելու փաստաբանի անկախությունը, ինչպես որ մեր երկիրը ստանձնել է միջազգային պարտավորություններով:
Փոփոխություններով նախատեսվում է շրջանառության հարկից անցումը ավելացված արժեքի հարկի՝ ԱԱՀ-ի և շահութահարկի: Ներկայում կոնկրետ փաստաբանները հարկվում են շրջանառության 5 տոկոսի չափով:
Եթե վիճելի դրույթներով նախագիծը ներառվի կառավարության նիստի օրակարգ, նիստի օրը կառավարության առաջ փաստաբանները բողոքի ցույց են իրականացնելու: Նախագիծը ընդունելու դեպքում էլ բողոքի ցույց կանեն երեք օր` հրաժարվելով այդ օրերին ՀՀ պետական մարմիններում, այդ թվում՝ դատարաններում, նախաքննության մարմիններում, պաշտպանություն իրականացնելուց:
Այս խնդիրների շուրջ 168.am-ը զրուցեց ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ
– Պարոն Զոհրաբյան, երեկ Դուք մասնակցել եք հարկային օրենսգրքումփոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին հանրային քննարկմանը։Ի՞նչ կազմ ուներ այդ քննարկումը, և ի՞նչ տպավորություն ունեք դրանից։Արդյո՞ք պատկան մարմինները պատրաստ են վերանայել իրենցմոտեցումները՝ խնդրի հետ կապված։
– Հանրային քննարկումը կազմակերպել էին շահագրգիռ ոլորտի մասնագիտական-հասարակական կազմակերպությունները, և ոչ թե՝ պետական մարմինը: Հանդիպման ժամանակ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի դիրքորոշումից առնվազն ինձ համար պարզ դարձավ, որ նա միգուցե լավ տնտեսագետ է, բայց լավ չի պատկերացնում փաստաբանության ոլորտը, արդարադատության համակարգը և մարդու իրավունքները:
– Փաստաբանները մտավախություն ունեն, որ նախագիծն ընդունելուդեպքում հարկահավաք կառույցին հայտնի են դառնալու փաստաբանականգաղտնիքներ, ինչը, իհարկե, որևէ պարագայում թույլատրելի չէ։ Ինչպե՞ս ենԿառավարությունում մեկնաբանում սա, ինչպե՞ս են պատրաստվում բացառելդա։
– Այս փուլում փաստաբանական գաղտնիքի մասին խնդիր չեմ տեսնում: Խնդիրը փաստաբանի անկախության, փաստաբանության ոլորտի զարգացման, դատարանի մատչելիության իրավունքի խոչընդոտներ ստեղծելու մեջ է: Որպեսզի չկրկնվեմ, փաստաբանների պալատի կայքում հրապարակվել են մեր առարկությունները:
– Դուք հայտարարել եք, որ նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունելու դեպքումպատրաստվում եք 7-օրյա գործադուլ անել, ապա անհրաժեշտության դեպքում՝անժամկետ։ Բողոքի այլ տարբերակներ չե՞ք նախատեսում այդ ծայրահեղմիջոցին չդիմելու համար, որովհետև այստեղ կարող են տուժել ձերվստահորդների ու պաշտպանյալների շահերը։
– Բողոքի այդ ծայրահեղ միջոցը դրված է վերջում: Մինչ այդ բավականին կառուցողական քայլեր ենք իրագործելու: Ի դեպ, ինչպես նախկինում նշել եմ, հիմա էլ պնդում եմ, դա շանտաժ չէ: Մենք բոլորս էլ մեր պետությունը սիրում ենք, և չի կարելի պետության հետ «պիտի»-ների լեզվով խոսել: Բայց պետությունն էլ պետք է հոգատարություն ցուցաբերի իր քաղաքացիների նկատմամբ, փորձի հասկանալ նրանց խնդիրները: Այս ոլորտում պատշաճ ուսումնասիրություն արված չէ:
Օրինակ՝ միայն 2017թ. Ընդհանուր իրավասության դատարանում, վարչական դատարանում ստացվել կամ քննվել են համապատասխանաբար 137.003 քաղաքացիական գործ և 23.095 վարչական գործ, չհաշված քրեական գործերը, սնանկության գործերը, վճարման կարգադրությունները: Հայաստանում գործող 1992 փաստաբան ինչպե՞ս է կարողանալու սպասարկել այս գործերը, եթե հարկերի չհիմնավորված բարձրացման արդյունքում քաղաքացիները չկարողանան օգտվել փաստաբանների ծառայություններից:
– Արդյո՞ք փաստաբաններն ունեն այս հարցի լուծման կոնսենսուսայինտարբերակ, որը կարող է ձեռնտու լինել 2 կողմերին էլ։
– Պետությունը պետք է հրաժարվի փաստաբանների հարկը բարձրացնելու գաղափարից և բարելավի իր վարչարարության որակը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01