Հին Երեւան» նախագիծը որևէ ընդհանուր բան չունի Երեւանի պատմական տեսքի վերականգնման հետ: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքերով՝ ինքը չէր ցանկանա խոսել Արամի 23 փողոցում իրադարձությունների մասին․ այն կարելի է անվանել լավ բիզնես ծրագիր, որը հաստատվել է կառավարության կողմից:
«Ես հավանություն չեմ տալիս «Հին Երեւան» նախագծին, եւ ոչ միայն ես, այն ոչ մի տեղ հավանության չի արժանացել։ Դա կարող է ձեռնտու լինել շահույթի տեսանկյունից, բայց դա ոչ մի կապ չունի այն նպատակների հետ, որոնք նախապես նշանակված էին: Տեղի է ունենում Թամանյանի հիմնական նախագծի խեղաթյուրում։ Դա բացատրվում է հսկայական շենքեր կառուցելու ցանկությամբ, որոնք նախատեսում են կառուցել։ Ոչ մի կերպ դա չի կարելի կոչել հին տեսքի վերականգնում», - նկատեց նա:
Անդրադառնալով Երեւան քաղաքի կանաչապատմանը եւ օպերայի շենքի շուրջ սրճարանների հնարավոր ապամոնտաժմանը՝ Մկրտիչ Մինասյանն ընդգծեց, որ քաղաքի կանաչապատումն առաջնահերթ նշանակություն ունի: «Ժամանակին, երբ այդ սրճարանների սեփականատերերին ասացին, որ նման շինություններն ապօրինի բնույթ են կրում եւ այդ տարածքները հնարավոր է նորից քաղաքապետարանին վերադարձվեն, նրանք անտեսեցին դա։ Փոխզիջման հասնելու համար պետք է կառուցել միայն ամառային սրճարանները, որոնք ձմռանը կապամոնտաժվեն», - հավելեց Մկրտիչ Մինասյանը:
Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ հունվարի 11-ին, ժամը 21: 48-ին «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Արամ 23-ում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկապատանեկան ֆիլհարմոնիայի շենքում փլուզում է տեղի ունեցել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվեց, որ այդ շենքում փլուզվել են երգչախմբի փորձերի համար նախատեսված դահլիճը (մոտ 35 քառ. մ) եւ առաստաղի մի մասը (մոտ 20 քմ): Բացի այդ, վնասվել էր ընդունարանի առաստաղը (առաստաղի եւ պատի վրա հայտնաբերվել են շուրջ 1.5 քառակուսի մետր ճաքեր): Փլուզվել է նաեւ ֆիլհարմոնիկ շենքին հարակից 23/3 (մոտ 18 քառ. մ) տան հյուրասենյակի արտաքին պատը եւ տան առաստաղը (մոտ 20 քառ․մ): ՆՆջասենյակի արտաքին պատին եւ առաստաղին ճեղքեր են հայտնաբերվել:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01