Ազգային անվտանգության ծառայությունն ու Ոստիկանությունը միանշանակ պետք է հաշվետու լինեն խորհրդարանին, չպետք է լինի որևէ մարմին, որ խորհրդարանի վերահսկողությունից դուրս կմնա. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Մենք անհրաժեշտ և պարտադիր ենք գտնում հաշվետվողականությունը և՛ ԱԱԾ-ի, և՛ Ոստիկանության»,-ասաց նա: Վերջինս հավելեց, որ այդ կառույցների լիազորությունները պետք է վարչապետի վերահսկողությունից անցնեն խորհրդարանին, քանի որ այլ ձևաչափով վերահսկողություն իրականացնել իրեն հայտնի չէ:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը նշել էր, որ միանշանակ է, որ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, պետական մարմինները պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո, սակայն դա չի նշանակում, որ դրա ճանապարհն այդ կառույցները նախարարություն դարձնելն է:
«Այդ ձևաչափը ծանոթ ձևաչափ չէ, հնարավոր չէ, որ դա և՛ լինի վարչապետի ենթակայության, և՛ խորհրդարանին հաշվետու, այսինքն՝ դա օրենքի ուժով ձևակերպված չէ, կլինի կամավոր և ցանկալի իրավիճակ, բայց ոչ երբեք օրենքի ուժով: Հիմա, եթե բոլոր նախարարությունները, այդ թվում նաև ՊՆ-ն, ԱԻՆ-ը հաշվետվություն են ներկայացնում խորհրդարանին, հարցուպատասխանի ժամանակ գալիս են, պատգամավորների հարցերին պատասխանում են, մենք կարողանում ենք տվյալ նախարարության գործունեության նկատմամբ վերահսկողություն սահմանել, այնինչ չենք կարողանում իրականացնել Ոստիկանության կամ ԱԱԾ-ի նկատմամբ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է վարչապետի այն դիտարկմանը, որ եթե Ազգային անվտանգության ծառայությունն ու Ոստիկանությունը նախարարության կարգավիճակ ստանան, ապա այդ ուժային կառույցներն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քաղաքականացվելու են, Սերգեյ Բագրատյանը նշեց, որ քաղաքական ուժը ձևավորում է այդ կառավարությունը, և արդեն գործընթացը քաղաքական է:
«Բայց երբ որ դու հաշվետվողականություն ես ապահովում, ինքը մնում է օրենքով սահմանված իր լիազորությունների մեջ, այսինքն՝ անկախ է գործում և հաշվետու է խորհրդարանին և ոչ թե կոնկրետ անձի, ով իրեն կնշանակի»,-ասաց նա:
Սերգեյ Բագրատյանը նաև նշեց, որ տեղին չեն իշխանության ներկայացուցիչների կողմից բերված այն հակափաստարկները, որ Սահմանադրության հետ զուգահեռ պետք է ճշգրտումներ արվեն, որպեսզի նման փոփոխություն նախաձեռնվի. «Ինչ ասում եմ, դա Սահմանադրությամբ ամրագրված է, խորհրդարանական կառավարման համակարգում խորհրդարանը բարձրագույն մարմին է»:
Ի դեպ, ըստ ԲՀԿ պատգամավորի՝ իրենք «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրակարգով չեն նման պնդումներ անում, այլ միշտ էլ ասել են, որ չպետք է լինի մի կառույց, որը խորհրդարանական վերահսկողությունից դուրս մնա: «Մենք երբ դա ասել ենք, ԼՀ-ն դեռ կուսակցություն չէր»,-ասաց նա:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15