ARM | RUS |

«Հեռու մնացեք «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դպրոցից հանելու մտքից…»

04.02.19 | 10:44

Մտահոգություններ ունեմ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ուսումնական պլանից հանելու մասին հնչող տարբեր կարծիքների մասին, որոնք պաշտպանվում են գործող ԿԳ նախարարի կողմից, ով, ինպես հայտարարեց, առաջնորդվում է Օրենքներով։ Շատ լավ, հիմա հերթով դրանց մասին, նախապես ասեմ, որ երկար է ստացվել, խնդրում եմ զինվեք համբերությամբ ու կարդացեք մինչև վերջ։

1999թ․ մայիսին ընդունված «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ կետն ասում է․«Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը նպատակաուղղված է հայ ժողովրդի հոգևոր և մտավոր ներուժի ամրապնդմանը, ազգային և համամարդկային արժեքների պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործին իր նպաստն է բերում նաևՀայ Եկեղեցին:»

Այստեղ մի պատմություն պիտի պատմեմ։ 1999թ․ փետրվարից աշխատում էի Երևանի Դ․Դեմիրճյանի անվան թ․27 դպրոցի տնօրեն։ Այդ թվականի մայիսին ընդունվեց «Կրթության մասին» օրենքը և ես Երևանի տնօրենների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ հայտարարեցի, քանի որ թե՛ ՀՀ «Կրթության մասին» օրենքը, թե՛ այն ժամանակվա շատ ավելի ճկուն ուսումնական պլանը թույլ էին տալիս ընտրովի առարկաներ ներդնել, դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշել է 1-12-րդ դասարաններում ուսումնական պլանում ընդգրկել նոր առարկա, որը մենք կոչեցինք «Քրիստոնեական կրթություն»՝ ներկայացնելով համապատասխան ծրագրերը, դասագրքերն ու Արարատյան թեմում 2 տարի վերապատրաստված ուսուցիչների տվյալները։

Բեմում նստած ոչ մի պաշտոնյա չառարկեց ու 1999թ․ սեպտեմբերի 1-ից առարկան մտավ մեր դպրոցի դասացուցակ ու աղանդավորների՝ հատկապես հիսունականների և եհովայի վկաների կողմից սկսվեց հարձակում դպրոցի վրա, բանը հասավ դատախազություն։ Դպրոցը գտնվում էր Չարբախում ու պարզվեց, որ այդ թաղամասում շատ տարածված են այս աղանդները։ Ինչևէ, այդ աղանդներին հարող ծնողների հետ պայմանավորվեցինք, որ այդ դասերը կամավոր են, ովքեր չեն ուզում, որ իրենց երեխաները մասնակցեն այդ դասերին, դիմում կգրեն, կազատվեն, բայց այդ ժամին երեխայի բացակայության պատասխանատվությունը դրվում է ծնողի վրա։ Այդպիսի դիմում գրեց 1 ծնող, որի երեխան չէր մասնակցում դպրոցական ոչ մի միջոցառման։ Այդ երեխան դպրոցում սովորեց ևս 4 տարի ու ոչ միայն ինքը, այլև ամբողջ ընտանիքը, 10-րդ դասարանի վերջում Հայ առաքելական եկեղեցին ընդունող քաղաքացիներ դարձան։ Վերջում էլ ամբողջ ընտանիքով մասնակցեցին ավարտական խնջույքին։

Ինչո՞ւ եմ սա պատմում, որպեսզի օրինակի վրա ցույց տամ, թե աղանդների տարածման դեմ որքան կարևոր է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի մուտքը դպրոց և այս կրթությունը չվնասեց ո՛չ աթեիստ, ո՛չ էլ այլադավան ընտանիքների երեխաներին ճիշտ այնպես, ինչպես այն առարկաները, որոնք ծնողների կարծիքով, անհրաժեշտ չեն իրենց երեխաների ապագայի համար։ Դպրոցում նույն տարում ու միաժամանակ ներդրվեցին քաղաքացիական, ներառական և քրիստոնեական կրթության հենասյուները, որոնք իրար փոխլրացնելով դպրոցում հաստատեցին հանդուժողականության այնպիսի մի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր երեխա, անկախ իր առանձնահատկություններից, կարողանում էր ինքնադրսևորվել ու կայանալ, ստանալ իր կարողություններին համապատասխան գիտելիքներ, ի ցույց դնել իր շնորհներն ու իր մասնակցությամբ հարստանալ ու հետաքրքիր դարձնել իր միջավայրը։

Սա իմ փորձով ձեռք բերված համոզմունք է, ի շահ երկրի կայուն ապագայի՝ հավատալ ազգային ինքնությանդ, պաշտպանել յուրաքանչյուրի սահմանադրական իրավունքն ու անշահախնդիր ծառայել։ Հետագայում մեր պետությունը որդեգրեց այս քաղաքականությունը Սահմանադրությամբ։

Անցնենք առաջ։ Թե՛ 2005թ․, թե՛ 2015թ․ Սահմանադրությամբ ամրագրված է․

Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից:

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:

2005թ․ Սահմանադրության ընդունումից հետո, 2007թ․ փետրվարի 22-ին Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության և Հայ առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքը, որտեղ ամրագրվեց․

« 3. Պետությունը երաշխավորում է կրոնական կրթության իրավունքի իրացումը՝ կամավորության հիման վրա:»

ՀՀ կառավարության 28․07․2011թ․ N1088 որոշմամբ հաստատվեց «Հանրակրթության Պետական չափորոշիչ» նորմատիվ փաստաթուղթը, որով միջին դպրոցի ծրագրի «Հասարակություն և հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառը նպատակաուղղված է`

«4) ժողովուրդների, կրոնների, մարդկանց և նրանց ապրելակերպի միջև գոյություն ունեցող տարբերությունների ընդունմանը. 5) այլ ժողովուրդների մշակույթների հանդեպ հարգալից վերաբերմունքի դրսևորմանը. 6) ազգային ինքնագիտակցություն ունենալուն. 7) մարդու և քաղաքացու իրավունքները հարգելուն և դրանք պահպանելու համար պայքարելու պատրաստակամությանը: Հետագայում այս փաստաթղթի բարելավված նախագծում, արդեն ըստ բնագավառների, գրված է․ «Արվեստ, հոգևոր մշակույթ» բնագավառը 1-9-րդ դասարաններում ներկայացվում է «Կերպարվեստ» և «Երաժշտություն (նաև «Ազգային երգ ու պար»)» առարկաներով, 5-9-րդ դասարաններում՝ «Հայոց եկեղեցի և մշակույթ» առարկայով: «Արվեստ, հոգևոր մշակույթ» բնագավառը 10-12-րդ դասարանում ներկայացվում է «Արվեստի պատմություն և գեղագիտություն» (կարող է ներառել նաև արվեստի որևէ տեսակի գործնական դասընթաց), 10-րդ դասարանում՝ «Բարոյագիտություն» և 11-րդ դասարանում՝ «Ազգային մշակույթը և Հայոց եկեղեցին» առարկաներով:

Կարդացեք և կհամոզվեք, թե որքան անտեղի են այսպիսի հարցադրումները․ Հայաստանն աշխարհիկ պետությու՞ն է, խղճի ազատությունը հարգվո՞ւմ է, փոքրամասնությունների իրավունքները պաշտպանվո՞ւմ են, քահանան դպրոց պետք է մտնի՞, աթեիստները, այլադավանները հայ չե՞ն։

Սոցիալական ցանցերում այս թեմայով հնչող հարցերի պատասխանը տալիս է Պետական չափորոշիչը, որտեղ գրված է․ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի նպատակները, ըստ էության, պահպանում են հանրակրթության աշխարհիկ բնույթը, ինչպես օրինակ՝ «ձևավորելու հայրենիքի, պետության և հասարակության առջև պարտքի գիտակցություն, սեփական արարքների նկատմամբ պատասխանատու կեցվածք ունենալու պահանջը, ինչը քաղաքացիական հասարակության զարգացման էական պայման է։»

Չնայած հոդվածը երկարում է, սակայն մեր մտահոգ քաղաքացիների համար մեջբերում եմ Պետական չափորոշչի Հայ եկեղեցու պատմություն առարկայի նպատակները, որպեսզի ասեք, թե էդ ի՞նչ վտանգավոր, հակաժողովրդավարական, մարդու իրավունքներին դեմ նախադասություններ կան այնտեղ գրված։

Հիմնական դպրոց-ծանոթացնել քրիստոնեության հոգևոր, բարոյական, արժեքային համակարգի հիմունքներին և դրանց հաղորդակից դարձնելու միջոցով նրա մեջ դաստիարակել բարություն, ընկերասիրություն, հավատարմություն, հարգանք ծնողների և ավագների նկատմամբ, աջակցել կարևորելու հոգևոր-ազգային կառույցի դերը հայոց պատմության մեջ, իմանալ և հարգել սեփական ավանդույթները, տոները, ձևավորելու աշխարհայացքային պատկերացումներ, ընդլայնելու մտահորիզոնը, ձևավորելու հայրենիքի, պետության և հասարակության առջև պարտքի գիտակցություն, սեփական արարքների նկատմամբ պատասխանատու կեցվածք, հաղորդել գիտելիքներ Հայոց եկեղեցու համակարգված պատմության, ազգային գրականության հիմնական ուղղությունների վերաբերյալ, հարգել համաքաղաքացիներին և հայրենակիցներին, օգնել կարևորելու ընտանեկան և հասարակական կյանքում իրավունքների և պարտականությունների փոխկապվածության, քաղաքացիական հասարակության մեջ իրավունքների և պարտականությունների գիտակցման նշանակությունը

Ավագ դպրոց- սովորողի մոտ ձևավորել մշակութաբանական գիտելիքներ հայոց ավանդական արժեքների, հոգևոր-ազգային մշակույթի վերաբերյալ, հոգևոր-ազգային մշակույթի պատմական տարածության մեջ նպաստել անհատի ինտեգրմանը, որը կնպաստի նրա պատմական գիտակցության ձևավորմանը, սովորողի մոտ դաստիարակել հարգանք նախնիների, հայրենիքի պատմական անցյալի նկատմամբ, ձևավորել աշակերտի մեջ հարգանք, բարեխիղճ վերաբերմունք աշխատանքի նկատմամբ, նպաստել աճող սերնդի հոգևոր-ազգային, բարոյական նկարագրի ձևավորմանը,սովորողներին պատրաստել հետագայում հայագիտական կրթություն ստանալու և համապատասխան մասնագետ դառնալու ուղղությամբ:

Ինչպես տեսնում եք ավագ դպրոցում ուղղվածությունը բարոյագիտությունն է։

Այս բառի հետ կապված արժե հիշել, որ 2015 թվականի Սահմանադրության մեջ «Բարոյականություն» բառը, ի տարբերություն նախորդների, հանդիպում ենք մի քանի տեղ։ Ցանկացած իրավական փաստաթուղթ ունի բառարան, որտեղ գրվում են այնտեղ օգտագործվող մասնագիտական բառերի բացատրությունները, սակայն այս բառի բացատրությունն այնտեղ չկա, որովհետև ենթադրվում է, որ այդ բառի հետ մարդը ծանոթ է մանկուց, դպրոցից։ Հիրավի, ծանոթ են բառին, սակայն նրա բովանդակությանը՝ ոչ բոլորը, որովհետև բարոյականության հիմնաքար Քրիստոնեության ոսկե կանոնի մասին՝ Դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կուզենայիր մարդիկ քեզ հետ վարվեն, չի դասավանդվում ոչ մի դպրոցական դասագրքով, բացի Հայ եկեղեցու պատմություն դասագրքից՝ 5-րդ դասարանից սկսած, իսկ ավագ դպրոցի դասագրքերում ամբողջ գլուխներ են նվիրված բարոյագիտությանը և իհարկե կախված այդ առարկան դասավանդող մանկավարժի որակից, աշակերտները պետք է խոսեն, բարոյականության տեսակետից վերլուծեն, կարծիքներ ասեն բարոյականության հետ անհամատեղելի մեզանում տարածված երևույթների մասին ու այդ դասերը դասղեկական ժամերին կարող է վարել հոգևորականը, դա թույլ է տալիս վերոնշյալ Օրենքը։

Անհնար է, որ այդ դասերը դրոշմ չդնեն մեր աշակերտների, ապագա քաղաքացիների բարոյական նկարագրի վրա։ Հենց երեկ մի նամակ եմ ստացել նախկին մի աշակերտից, ով հիմա պետական ծառայող է։ Նա նշում է, թե իր այսօրվա դիրքի ու նկարագրի համար որքան կարևոր էր դպրոցական տարիներին իր ստացած քրիստոնեական կրթությունը։ Էլ չեմ ասում, թե ազգային ինքնության ճանաչողության տեսակետից որքան կարևոր է այս առարկան, անկախ նրանից երեխայի ծնողները աթեիստ հայեր են, թե՞՝ այլադավան։ Վերջում աղոթքի մասին, ի վերջո բոլոր մարդիկ, խոստովանեն, թե՝ չխոստովանեն, նույնիսկ աթեիստները, իրենց կյանքի դժվարի պահերին աղոթում են, անկախ իրենցից մտքում ասում են․ «Աստվա՜ծ իմ»։ Դրանից պետք չէ վախենալ, դա էլ պետք է սովորել, իհարկե կամավոր սկզբունքներով, ինչպես ասում է օրենքը։

Մենք՝, հայերս, մեր գենի հետ շատ ավելի հարուստ ժառանգություն ենք ստացել։ Պետք է տեր կանգնենք այդ ժառանգությանը։

Այնպես որ, խնդրում եմ հեռու մնացեք այս առարկան դպրոցական ուսումնական պլաններից հանելու մտքից,, դա չի բխելու ո՛չ մեր գործող Սահմանադրությունից, ո՛չ Օրենքներից և ոչ էլ Հայաստան ու Արցախ միասնական պետականության կայացման, ամրացման ու հավերժության շահերից, մեր եսակենտրոն ժամանակներում մեզանում գլուխ բարձրացնող բազմաթիվ անբարոյական երևույթներ կկանխվեն նաև ա՛յս կրթությամբ, որի արդյունավետությունը դեռևս հեռու է գրված չափորոշիչներից։ Ա՛յ, սա խնդիր է, արժե ա՛յս մասին լրջորեն մտահոգվել ու սթափվել։

Հ․Գ․ Ուզում եմ իմանաք․ պապս Ավետարանական եկեղեցու Պատվելի է եղել, 1950-ականների սկզբին իր համախոհների հետ Սովետական Հայաստանում հիմնադրել է Նար Դոսի փողոցի վրայի Ավետարանական եկեղեցին։ Հարգում եմ բոլոր կրոնները, բայց ամենից շատ հարգում եմ իմ ազգային ինքնությունը, որն, ինձ համար, պայմանավորված է ոչ միայն լեզվով, մշակույթով, այլև Հայ Առաքելական եկեղեցու հավատավոր անդամ լինելով։ Կարող եք չհամաձայնվել, դա էլ ձեր իրավունքն է։

Անահիտ Բախշյան
Հանրային Խորհրդի անդամ
03․02․2019թ․


Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք

Բացահայտվել է Իրանից դեպի ՀՀ տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու...

13:39

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազություն

Գավառ համայնքին է վերադարձվել 40.6 հա մակերեսով հողամաս. Գլխավոր...

11:09

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները. Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)

Առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանները կգերազանցեն պատմական առավելագույն արժեքները....

10:44

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային փառատոնը

«Ամառային գիշերվա երազով» եզրափակվեց Շեքսպիրյան 17-րդ միջազգային...

10:19

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

10:02

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ» շքանշանով. Փաշինյան

Մեծ պատիվ է Տոկաևի կողմից պարգևատրվել Ղազախստանի պետական բարձրագույն պարգևով՝ «Ոսկե արծիվ»...

14:25

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան. Տոկաև

Աստանայի և Երևանի միջև ուղիղ չվերթեր գործարկելու կոնկրետ պլաններ կան....

14:10

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի քաղաքապետարան

Հրազդանի կիրճում ժայռերի քանդման աշխատանք չի կատարվում. Երևանի...

14:00

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման...

13:43

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է Փաշինյանին

Դուք միջազգային հանրությանը հայտնի եք որպես ուժեղ առաջնորդ. Տոկաևը պարգևատրել է...

13:25

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի վերաբերյալ քրեական վարույթը դատարանում է

Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու բազմաթիվ դեպքեր են բացահայտվել. 13 անձի, այդ թվում՝...

13:09

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ գոտիները

Նոյեմբերի 22-23-ը ներառյալ փակ են լինելու Դավթաշեն կամրջի երթևեկելի երկու ուղղության 2-րդ...

12:48

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է իշխանությունների նաև մարդկային որակների բացակայության մասին. Թանդիլյան

Լիդիա Մանթաշյանը ՀՀ-ի միակ կին քաղբանտարկյալն է. նման քստմնելի վարքագիծը խոսում է...

12:26

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով. ՔԿ

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով....

11:33

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին. փաստաբան

Միակ կին քաղբանարկյալ Լիդիա Մանթաշյանին ենթարկում են ամենախիստ բռնաճնշումներին....

11:03

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն իշխանությունն անհրաժեշտ եզրահանգումներ չի արել. Տիգրան Աբրահամյան

Պատերազմի վերսկսման մասին ՀՀ իշխանություններին դեռ սեպտեմբերի կեսերին է փոխանցվել, սակայն...

10:33

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:02

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման հարցերը

Վահագն Խաչատուրյանը և Շալվա Պապուաշվիլին քննարկել են էներգետիկ համագործակցության խորացման...

17:39

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ

Դատախազությունը միջնորդագիր է ուղարկել Սևան ազգային պարկին՝ «Հարսնաքար»-ին տրամադրված՝ 2,8 հա...

17:22

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման ծրագրի պատշաճ կատարմանը

Լրացուցիչ 10,7 մլրդ դրամ՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման և նորոգման...

17:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01