ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի 45-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 3-ին՝ ժամը 21:30-ին, ոստիկանության Թալինի բաժնից հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի վարչական տարածքում՝ «Վազ 21-06» մակնիշի ավտոմեքենայում, երկու եղբայրների միջև ծագած վիճաբանության ժամանակ նույն մարզի 48-ամյա բնակիչը դանակով հարվածներ է հասցրել 45-ամյա եղբորը:
Դեպքի առթիվ նույն օրը Թալինի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, շարժառիթը:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ եղբայրները իրենց համագյուղացու հետ գնացել են Նոր Արթիկ համայնքում գտնվող իրենց ծանոթի տուն, որտեղ օգտագործել են ոգելից խմիչք:
Այնուհետև, դուրս գալով ծանոթի բնակարանից, իրենց գյուղ ուղևորվելու ճանապարհին մեքենան արագ վարելու և իրենց ծանոթի տանը ունեցած անախորժ խոսակցության պատճառով վիճաբանություն է ծագել եղբայրների միջև:
Վիճաբանության ընթացքում Արագածոտնի մարզի 48-ամյա բնակիչը դանակի 8 հարված է հասցրել եղբորը, այնուհետև նրան տեղափոխել Շիրակի մարզի Բագրավան գյուղում գտնվող իր մորաքրոջ տուն, որտեղ եղբայրը ստացած վնասվածքներից մահացել է:
45-ամյա եղբորը սպանելու կասկածանքով ձերբակալվել է նախկինում չորս անգամ դատապարտված, Արագածոտնի մարզի 48-ամյա բնակիչը և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննությունը շարունակվում է:
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03