Հայաստանցի գործարարը Տանզանիայից, Քենիայից և աֆրիկյան այլ պետություններից Հայաստան է ներմուծելու կոկորդիլոսի ձվեր: Կոկորդիլոսները սկզբում կլինեն Դաշտավան համայնքում կառուցվող հանգստյան, ժամանցի գոտում, այնուհետև կստեղծվի մեծ կոկորդիլոսաբուծարան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց նախաձեռնության հեղինակ «Արմոն» ընկերության հիմնադիր, երկրաբան Խաչատուր Սարգսյանը:
«Մենք ներկրելու ենք կոկորդիլոսի ձուն, որի մեկ հատն արժե 400 դոլար: Դրանք բերելու ենք բուծարանից, աշխատում ենք 3-4 տարբեր բուծարանների հետ՝ Տանզանիայում, Քենիայում, Ուգանդայում, Զամբիայում: Այնուհետև բերելու ենք նեղոսյան կոկորդիլոսներ: Նպատակը Արարատի մարզի Դաշտավան գյուղում զբոսաշրջային վայր ստեղծելն է: Այնտեղ, կոկորդիլոսներից բացի, լինելու են նաև ընտանի կենդանիներ, հավեր, սագեր, բադեր: Այգին բաղկացած է լինելու 31 ենթակառուցվածքից, և կոկորդիլոսի բուծարանն այդ ենթակառուցվածքներից մեկն է: Այգում լինելու են ենթակառուցվածքներ երեխաների համար, խաղահրապարակ, շների խաղահրապարակ, ալիքային լողավազան, բացօթյա ֆիտնեսի համար պայմաններ, հեծանվաուղիներ»,-ասաց Սարգսյանը:
Անդրադառնալով հարցին, թե ինչու են ընտրել հենց կոկորդիլոսներ՝ նա ասաց, թե կարծում է, որ դրանք զբոսաշրջիկների համար գրավիչ կլինեն: «Մենք հիմնականում շեշտը դնում ենք զբոսաշրջիկների վրա: Յուրաքանչյուր 10 զբոսաշրջիկից երկուսը կգան այնտեղ իրենց հանգիստն անցկացնելու համար: Նման բան գոյություն չունի ողջ տարածաշրջանում»,- նշեց ընկերության հիմնադիրը:
Կոկորդիլոսներ ներմուծելու համար ընկերությունը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն է դիմել դեռ նախորդ իշխանությունների օրոք:
«Մեզ տարածք առաջարկեցին Տավուշի մարզում, սակայն այն մեզ չէր հետաքրքրում: Հետո մենք նամակներ ուղարկեցինք Արմավիրի և Արարատի մարզեր: Արարատի մարզպետից անմիջապես պատասխան ստացանք և հանդիպեցինք: Նրանք մեզ առաջարկեցին մի շարք տարածքներ, ընտրեցինք մեկը Դաշտավան համայնքում, համայնքի ներկայացուցիչների հետ ունեցանք քննարկում: Հողը դեռ չենք գնել, պետությունը մեզ ոչինչ չի տալիս: Մեզ պետությունից ոչինչ հարկավոր չէ, սա մասնավոր բիզնես է: Մենք գնելու ենք 30 տարուց ավելի անմշակ մնացած 20-25 հա տարածք»,-ասաց Սարգսյանը:
Նա նաև շեշտեց, որի Պետական եկամուտների կոմիտեի հետ որևէ խնդիր չունեն: «Խնդիր է միայն կոդը: Քանի որ սա առաջին դեպքն է, որ կոկորդիլոս ենք բերելու Հայաստան, ՊԵԿ-ը չունի դրա համար համապատասխան կոդը։ Սակայն արդեն ՊԵԿ-ի հետ ճշտել ենք, թե կոկորդիլոսներն ինչ կոդով պետք է ներկրենք: Պարզ դարձավ, որ եթե ձու ենք ներկրելու, լինելու է թռչունի անվան տակ, իսկ եթե կենդանի կոկորդիլոս, ուրեմն կենդանու անվան տակ»,- ասաց Սարգսյանը:
Ծրագիրը, հավանաբար, կսկսվի մարտի 1-ից: Նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել 5 տարվա ընթացքում: Նախաձեռնության հեղինակները նպատակ ունեն հետագայում օգտագործել նաև կոկորդիլոսի կաշին: Սակայն դրա համար դեռ 7-10 տարի ժամանակ է պետք։ Կաշվի վերամշակման գործարան կստեղծվի Գյումրիում: Սարգսյանը նշեց նաև, որ ծրագրի իրագործման արդյունքում նախատեսում են 300-500 աշխատատեղ ստեղծել:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01