Արարատի մարզի Մրգավետ համայնքի դպրոցի տնօրենի ընտրությունը ուղղորդված է եղել մարզպետարանի կողմից։ Այս մասին այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մրգավետ համայնքի դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Լուսինե Արշակյանը:
Նրա խոսքով՝դեռ նոյեմբեր ամսից պլանավորվում եւ ուղղորդվում էր նոր տնօրենի ով լինելը. «Արեւիկ Թարվերդյանի ընտրությունը պլանավորված է եղել լիազոր մարմնի կողմից։ Նոյեմբեր ամսին դպրոցի կառավարման խորհրդի կազմ փոխվեց, լիազոր մարմինը փոխեց իր երկու անդամներից մեկին, այսինքն՝ նոյեմբեր ամսին, իմանալով, որ մենք հունվարի 29-ին ունենալու ենք նոր տնօրեն, մարզպետարանից փոխեցին խորհրդի կազմի մեկ անդամին, այնուհետեւ ծնողական խորհուրդը փոխվեց, ապա նաեւ մանկավարժական խորհրդի կազմում էլի փոփոխություններ կատարվեցին»։
Դպրոցի կառավարման խորհրդի նախագահը դժգոհում է՝ կարծում էր, որ հեղափոխությունն իր արդյունքն կունենա ու կհասնի նաեւ Արարատի մարզի գյուղեր, սակայն դա այդպես չէ. «Արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլի» նախընտրական շտաբը տեղակայված էր հենց Արեւիկ Թարվերդյանի տան բակում, իսկ ԿԳ նախարարության կողմից ուղարկված, այժմ դպրոցի կառավարման խորհրդի անգամ Մհերը այդ շտաբի պետն էր։ Արեւիկ Թարվերդյանն էլ կառավարման խորհրդի մյուս անդամ՝ Հովհաննես Պողոսյանի հարսն է։ Արդեն իսկ պատահականությունները շատ էին»։
Նա նշում է, որ իրավաբանական տեսանկյունից որեւէ խնդիր չկա, սակայն կա այլ խնդիր եւ այդ խնդիրը լիազոր մարմնի՝ մարզպետարանի կողմից նպատակաուղղված ընտրություն կազմակերպելն է։
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03