Կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության» տնօրեն Հովհաննես Գալստյանը փետրվարի 3-ից հացադուլ է սկսել ՀՀ Ազգային ժողովի այգում:
«Արմենպրես»–ի հաղորդմամբ` նա պահանջում է վերադարձնել «Տատիկիս վարսերը» կինոնախագծից մշակույթի նախարարի հրահանգով 2017 թվականին վերցրած գումարները, սկսել ֆիլմարտադրողների կողմից առաջարկվող՝ կինոյի պետական կառավարման արդյունավետ, թափանցիկ ու առաջընթաց ապահովող մոդելի քննարկումները։ Հացադուլի դադարեցման համար հիմք կարող է հանդիսանալ միայն և բացառապես նշված երեք պահանջների բավարարումը:
«Հարցի լուծման համար դիմել եմ դատարան: Առաջին նիստը պետք է կայանար հունվարի 30-ին, սակայն Հայաստանի ազգային կինոկենտրոնը միջնորդություն էր ներկայացրել, և դատական նիստը հետաձգվել է երկու ամսով: Բայց այդպես չի կարող երկար շարունակվել: Մենք կկորցնենք համաարտադրողներին: Մեր գործընկերները` գերմանական և բուլղարական համաարտադրողները, սպասում են Հայաստանի որոշմանը, որպեսզի հստակ ծրագրեն իրենց անելիքները: Եթե այս տարվա մարտ ամսին մենք չսկսենք ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները, կկորցնենք երկու համաարտադրողների տրամադրած 200 000 մլն դրամը»,- փետրվարի 4-ին լրագրողների հետ զրույցում նշեց Գալստյանը:
Ռեժիսորը շեշտեց, որ ֆիլմի հանդեպ ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը հակափաստարկներ չունեն: «Դիտել են արդեն իսկ նկարահանված հատվածներր և նշել, որ դրանք շատ լավն են: Խնդիրն իմ անձի հետ է կապված, քանի որ ես ասում եմ, որ կինոյի պետական կառավարման մոդելը հնացած է, բորբոսնած, և այն տապալել է հայկական կինոն»,- շեշտեց Հովհաննես Գալստյանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01