ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում գործող «թեժ գծի» և տեղեկատու հեռախոսահամարներով 2019թ. հունվար ամսին ստացվել է 221 հեռախոսազանգ: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Նախարարության «թեժ գծին» զանգահարած քաղաքացին տեղեկացրել է, որ Փարպի-Բազմաղբյուր-Ղազարավան թիվ 513 երթուղին որոշ օրերի սպասարկվել է անկանոն: Ահազանգը համապատասխան գրությամբ ներկայացվել է տեսչական մարմնին՝ վերահսկողական գործառույթներ իրականացնելու նպատակով:
Երթուղին սպասարկող ընկերությունը տեսչական մարմնի կողմից զգուշացվել է փոխադրումներում խախտումները բացառելու վերաբերյալ:
Մեկ այլ քաղաքացու բողոքն էլ վերաբերում էր Թալինի ճանապարհահատվածում առկա մերկասառույցին, որի պատճառով իր վարած մեքենայով վթարի է ենթարկվել: Տեղում անցկացված ստուգմամբ պարզվել է, որ ճանապարհի սառցակալման պատճառը «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից սպասարկվող խմելու ջրի խողովակի վթարն է: Վթարի հետևանքները վերացվել են նույն կազմակերպության կողմից:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել ձմեռային անվադողերով և պահպանել ավտոճանապարհներին սահմանված արագությունը:
Նույն ժամանակահատվածում «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի տեղեկատու հեռախոսահամարով 219 քաղաքացիներ օպերատիվ տեղեկատվություն են ստացել ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության ավտոճանապարհների վիճակի վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ ինչպես նախարարության պաշտոնական կայքից (www.mtcit.am), այնպես էլ նախարարությունում գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարով:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44