«Այն, ինչ արվել է պարոն Փաշինյանի կողմից, խիզախություն է, նա խոսել է խաղաղության մասին”, – այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ նկատի ուներ Գերմանիայի կանցլերը, երբ ասաց, որ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը խիզախ քայլի է գնացել:
Ըստ Զոհրաբ Մնացականյանի՝ բայց դա չի նշանակում, որ խոսելով խաղաղության մասին, ինչ-որ մեկը հարցականի տակ է դնում վճռականությունը: “Բայց խոսել խաղաղության մասին, որը վերաբերում է բոլոր մասնակցիներին՝ և Ադրբեջանի, և Ղարաբաղի, և Հայաստանի ժողովրդին, դա է խիզախությունը: Մենք շատ կողջունենք, որ նման հայտարարություն գա նաև մյուս կողմից”,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանն ի պատասխան, թե Հայաստանը չի քննարկում «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը, Արդրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, թե Հայաստանը դրանով բացառում է բանակցություններին մասնակցելը:
“Դժբախտաբար, դա այդքան էլ այդպես չէ, որովհտեև Հայաստանը շարունակում է աշխատել իր մասով»,- ի պատասխան ասաց Զոհրաբ Մնացականյանը:
Ինչ վերաբերում է բանակցություններին Արցախին ներգրավելուն, նա ասաց, որ Հայաստանը բանակցող կողմ է, Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է:
“Եթե բառակապակցություներին եք կպնում, պարոն Փաշինյանն ասել է այն, ինչ ասել է: Դա վերաբերում է նրան, որ կա երեք կողմ, Հայաստանն ունի իր մասը, Հայաստանը երաշխավորն է Ղարաբաղի անվտանգության, մասնակցում է բանակցություններին, շարունակում է այդ ամենն անել”,- ընդգծեց նա:
Անդրադառնալով հարցին, թե կողմերի ղեկավարների միջև պաշտոնական հանդիպումներ սպասվո՞ւմ են, Զոհրաբ Մնացականյանն ասաց. “Չշտապենք, պաշտոնական հանդիպման համար շատ էական է, որպեսզի մենք շարունակենք այս գործընթացն այնպես, որպեսզի մենք հույս ունենանք, որ կկարողանանք արդյունք ունենալ: Ժամկետային հարցերը նշանակություն ունեն, բայց առաջնայինն այն է, որ վստահ լինենք, որ հաջորդ քայլը նախապատրաստված է այնպես, որպեսզի մենք դինամիկան կարողանանք պահպանել”,- ասաց նա:
Արտաքին գործերի նախարարն այսօր խորհրդարան էր գնացել Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հրավերով և պատասխանում էր խմբակցության պատգամավորների հարցերին:
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03