Երևանի պետական համալսարանի՝ ավելի քան 450 աշխատակցի աշխատանքից ազատելու որոշումը գիտության նկատմամբ վերաբերմունք է, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող Աննա Քոթանջյանը՝ հավելելով, որ խոսքը մի քանի հարյուր աշխատակցի մասին չէ, խնդիրը համակարգային բնույթ է կրում։ Հարցին՝ ի՞նչ չափորոշիչներով են ընտրվել վերոնշյալ 450 աշխատակիցները, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ճիշտ այդքան մարդ է աշխատում ԵՊՀ գիտահետազոտական լաբորատորիաներում։ Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը սահմանվել է որպես դրամաշնորհ, և որոշվել է այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով: Հենց այս որոշման արդյունքում էլ բազմաթիվ գիտաշխատողներ այսօր կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առջև։ Աննա Քոթանջյանը տղեկացրեց, որ ԵՊՀ բոլոր լաբորատորիանում ու ենթակառուցվածքներում շատ արագ և բուռն քննարկումներ են ծավալվել, Գիտխորհրդի նիստեր են տեղի ունեցել։ «Կոնկրետ մենք՝ Ֆիզիկայի ֆակուլտետը և Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի գիտխորհուրդները համատեղ, նիստեր ենք արել, որոշումներ ենք կայացրել։ Մեր դեկանի և ինստիտուտի տնօրենի ստորագրությամբ մեր որոշումը տարվել է կառավարություն։ Սա՝ անկախ համալսարանի Գիտխորհրդի որոշումից։ Հիմա սպասում ենք կառավարության որոշմանը։ Դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշումը պետք է չեղարկվի։ Չգիտենք՝ ինչ ձևով էայս որոշումն ընդունվել, տեղեկություն չունենք։ Մեզ հետ չեն խորհրդակցել, մինչդեռ գիտության բնագավառում չհաշարկված և ցնցումներ առաջացնող ցանկացած որոշում կարող է կործանարար հետևաքներ ունենալ»,- ասաց Աննա Քոթանջյնաը՝ շեշտելով, որ գիտական կառույցները չպետք է փոշիացվեն։ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատողը միաժամանակ տեղեկացրեց, որ գիտաշխատողի առավելագույն աշխատավարձը 80 հազար դրամ է։ «Մենք փողի կռիվ չենք անում, կարգավիճակի կռիվ ենք անում»,- նշեց Աննա Քոթանջյանը՝ նկատելով, որ շատ աշխատակիցներ գործուղման մեկնում են որպես գիտաշխատողներ, վերադառնում որպես գործազուրկ։
20:13
19:57
19:25
19:04
18:44
18:21
18:09
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03