«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն առաջիկայում պաշտոն կստանա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտարարել էր դեռևս Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու օրերին, պետական կառավարման համակարգում պետք էներգրավվեն նաև ճանապարհ անցած պրոֆեսիոնալ կադրեր:
Հայտնի է, որ Արցախյան հիմնահարցը մեր երկրի համար կարևորագույն նշանակություն ունի ու դրա լուծման մասին խոսակցությունները վերջին շրջանում ահագնացել են: Քաղաքական դիրքորոշումը հստակ է. Նիկոլ Փաշինյանը զիջումների չի գնալու, հետևաբար լուծումը մոտ չէ:
Դատելով նրա հրապարակային ելույթներից, վարչապետն առավել հակված է առկա իրավիճակի միջազգային ճանաչման ուղղությամբ կոնկրետ քայլեր իրականացնել ու դա նշանակում է, որ իրավական դաշտում անելիքներ կան: Ու որպես այդ ոլորտի լավագույն մասնագետներից մեկը, թերևս գործին կմիանա ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության նախկին ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը:
Նա Արցախյան հիմնահարցի իրավական մեթոդաբանությունը միջազգային իրավունքի տեսանկյունից առավելագույն լրջությամբ և խորությամբ է տիրապետում:
Հիշեցնենք, որ անկուսակցական Գևորգ Կոստանյանը իրավաբանական հարթության մեջ նախորդ տարի հասավ այնպիսի հաջողության, որ Արցախի ներկայացուցիչ Էմիլ Բաբայանը մասնակցեց ՄԻԵԴ նախարարների կոմիտեի նիստին: Վերջում հավելենք, որ հետհեղափոխական Հայաստանում նախկին իշխանության կադրերի ներգրավումը կատարվում է մի պայմանով. նրանք նախկինում չպետք է մասնակցած լինեն որևէ կոռուպցիոն պատմության:
Գևորգ Կոստանյանի անունը, ըստ էության, չի կապվում որևէ կոռուպցիոն գործարքի հետ, ավելին` նա որպես դատախազ, անհանդուրժող է եղել նման երևույթների հանդեպ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
18:41
18:39
18:23
18:07
17:45
17:38
17:18
17:03
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44