Հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Freedom in the World ամենամյա զեկույցը, որը վերաբերում է աշխարհի տարբեր երկրներում ժողովրդավարության վիճակին:
Զեկույցի հեղինակներն արձանագրել են, որ անցած 2018թ. նկատվել է ազատության գլոբալ անկում:
«Ժողովրդավարությունը նահանջում է»,-ահազանգել են մասնագետները:
Այնուհանդերձ՝ որոշ երկրներում արձանագրվել են «անակնկալ» դրական արդյունքներ:
«Անակնկալ բարելավում է եղել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Մալայզիայում, Եթովպիայում, Անգոլայում և Էկվադորում»,-նշվում է փաստաթղթում:
Հատկանշական է, որ Հայաստանը մեկ տարում խոշորագույն առաջընթաց արձանագրած երկրների վեցյակում 4-րդն է: Մեր երկիրն առաջընթաց է ունեցել 6 միավորով՝ շարունակելով մնալ «մասամբ ազատ» երկրների շարքում:
«Հայաստանում զանգվածային ոչ բռնի ցույցերը հանգեցրին երկրի վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Դեկտեմբերին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններից հետո իշխանության եկած և խորհրդարանում մեծամասնություն կազմած բարեփոխիչները պարտավորվել են կոռուպցիայի ու պաշտոնական դիրքի չարաշահման դեմ պայքարում առաջ տանել թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»,-նշվում է զեկույցում:
Ընդհանուր առմամբ, Freedom in the World 2019 զեկույցում ներառվել է 195 երկիր ու 14 տարածք, որոնցից յուրաքանչյուրում մասնագետներն առանձին-առանձին դիտարկել են նախորդ տարվա ընթացքում ժողովրդավարության, մասնավորապես՝ քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների հետ կապված վիճակը: Ըստ այդմ՝ երկրները դասակարգվել են ազատ, մասամբ ազատ և անազատ կատեգորիաներում:
Զեկույցում նշվում է, որ ուսումնասիրված երկրների ու տարածքների 44,1%-ը համարվել է ազատ, 30,3%-ը՝ մասամբ ազատ, իսկ 25,6%-ը՝ անազատ:
Ինչ վերաբերում է հարևան պետություններին, ապա տարածաշրջանում վատագույն ցուցանիշն են արձանագրել Թուրքիան, Իրանն ու Ադրբեջանը, որոնք ներառվել են անազատ երկրների ցանկում: Դրանում է ներառվել նաև Ռուսաստանը, մինչդեռ Վրաստանը ժողովրդավարության մակարդակի տեսանկյունից ճանաչվել է մասամբ ազատ պետություն: Սակայն ի տարբերություն Հայաստանի՝ մասնագետները Վրաստանում արձանագրել են առաջընթացի անկում: Ցուցանիշի անկում է արձանագրվել նաև Ադրբեջանում ու Թուրքիայում: Մինչդեռ Ռուսաստանում և Իրանում իրավիճակն անփոփոխ է գնահատվել:
18:56
18:22
17:51
17:36
17:21
17:04
16:41
16:22
16:07
15:52
15:34
15:09
14:45
14:22
14:09
13:42
13:22
13:04
12:55
12:24
12:24 23.10.25
17:51 23.10.25
18:56 23.10.25
18:22 23.10.25
10:45 23.10.25
11:48 23.10.25
10:23 23.10.25
10:03 23.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02