Մեր եվրոպացի գործընկերները հաճելիորեն զարմացած էին, որ առաջին անգամ «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների ներգրավված լինելով՝ հայկական պատվիրակությունը կառուցողական էր։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց «Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում» հայաստանյան պատվիրակության ղեկավար Մխիթար Հայրապետյանը՝ ամփոփելով վեհաժողովի արդյունքները։ Ըստ պատգամավորի՝ հայկական պատվիրակությունը մինչ վեհաժողովին մասնակցելը մանրամասն քննարկել էր, թե ինչ հարցեր է բարձրացնելու։
«Հայկական պատվիրակությունը կարևորում է վեհաժողովում կառուցողական աշխատանքը, հատկապես ադրբեջանցի գործընկերների հետ։ Մեզ համար խնդիր ենք դրել լինել չափազանց կառուցողական, թեկուզ առանձին նկատվող նախահարձակ լինելու մարտավարությունը բացառապես ծրագրային մարտահրավերների շուրջ է լինելու։ Եվրոպացի մեր գործընկերների մոտ պատվիրակությունից ստացած առաջին տպավորությունը շատ դրական էր», - ասաց Հայրապետյանը։
Վերջինիս խոսքով՝ իրենք հատկապես ուշադրություն են հրավիրել ադրբեջանական հանրակրթական դպրոցներում հայատյացության սերմանման վրա։ Հայկական պատվիրակությունը հետաքրքրվել է, թե ինչպես են եվրոպացի գործընկերները պատկերացնում 2 երկրների ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը, եթե ադրբեջանական դպրոցներում երեխաներին որպես հակահայ են մեծացնում։
«Իմ գործընկերներից մի քանիսը նշեցին, որ տեղյակ են խնդրին։ Ի պատիվ հայկական նախկին պատվիրակության՝ այս հարցը բազմիցս բարձրաձայնվել է, բայց խնդիրը դեռ լուծված չէ»,- ընդգծեց Հայրապետյանը։
Պատգամավորը տեղեկացրեց նաև, որ ինքը հանդիպել է ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի հետ, որը 6-րդ գումարման ԱԺ-ում համանուն հայկական պատվիրակությունն է ղեկավարել։
«Ինքս եմ նախաձեռնել հանդիպումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 6-րդ գումարման ԱԺ-ում «Եվրանեսթի» պատվիրակությունն Արմեն Աշոտյանն էր ղեկավարում։ Խոսել ենք ներքին խոհանոցային տարատեսակ հարցերից և այն մասին, թե ինչ հնարավոր հակահայ բանաձևեր կարող ենք ակնկալել 2019-ի աշնանը սպասվող լիագումար նիստին, ու հնարավոր ինչ հակամեխանիզմներ հայկական պատվիրակությունը պետք է ձեռնարկի», - եզրափակեց Մխիթար Հայրապետյանը։
tert.am
13:23
13:09
12:53
12:03
11:49
11:35
11:18
11:02
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03