«Ադրբեջանի հայտարարությունների մեջ որևէ նորություն չկա»,- այս մասին այսօր ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է կառուցողական Ադրբեջանի մոտեցումը, որ «ԼՂ հիմնախնդրի կարգավորման առանցքային հարցը հայկական ուժերի դուրսբերումն է ադրբեջանական հողերից»:
Աննա Նաղդալյանն ասաց, որ ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել էր Ադրբեջանի նմանօրինակ մեկ այլ հայտարարությանը՝ ափսոսանք հայտնելով դրա կապակցությամբ:
Նրա որակմամբ, Ադրբեջանի հայտարարությունների մեջ որևէ նորություն չկա: «Եթե սա ավելի լայն իմաստով դիտարկենք, նման հռետորաբանությունը որևէ կերպով չի նպաստում խաղաղության համար նպաստավոր միջավայրի ձևավորմանը: Եվ այստեղ է, որ մենք համապատասխան աշխատանքներ պետք է իրականացնենք՝ մեր հանրությանը ներկայացնելով մեր սկզբունքային դիրքորոշումը, ինչը մենք պատրաստ ենք պարբերաբար անել»,- ասաց Նաղդալյանը:
Անդրադառնալով կարծիքներին, թե Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները հայտնվել են լուսանցքում, ՀՀ ԱԳՆ խոսնակն ասաց, որ վերջին շրջանում բավական հաճախ է անդրադարձ եղել այդ թեմային:
Ըստ նրա, հայկական կողմի համար այս գործընթացում առաջնայինը ոչ թե լարվածության նվազեցմանն ուղղված փաթեթի անվանումն է, այլ դրա իրագործումը:
«Մենք դա ավելի լայն իմաստով ենք դիտարկում՝ ռիսկերի իրական նվազեցմանն ուղղված գործողությունները, մեզ համար կարևոր է, թե ինչն է աշխատում, ինչը չի աշխատում՝ անկախ նրանից, թե դուք դա ինչ կկոչեք` Վիեննա, Սանկտ Պետերբուրգ, Ժնև թե Դուշանբե: Նորից եմ ասում, այս գործընթացում մեզ համար կարևորը դրանց աշխատունակությունն է և դրանց իրական արդյունքը, այլ ոչ թե զուտ հրապարակային կողմը: ՀՀ-ն չի հրաժարվել և չի կարող հրաժարվել որևէ գործառույթի իրականացումից, որը նպաստում է ռիսկերի նվազեցմանը և լարվածության բացառմանը՝ անկախ փաթեթի անվանումից»,- ասաց բանախոսը:
Նաղդալյանն անդրադարձավ նաև «ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու» մեծ աղմուկ բարձրացրած փարիզյան կոնսենսուսին՝ ասելով, որ այդ դրույթը 2006 թվականից ամրագրված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններում, այդ դրույթի մասին բազմիցս հայտարարել է նաև հայկական կողմը՝ նշելով, որ ժողովուրդներին պետք է պատրաստել խաղաղության, այլ ոչ թե՝ պատերազմի:
«Փարիզում կայացած հանդիպումից հետո հանդիպման մասնակիցների կողմից արված հայտարարություններում նույնպես ամրագրվեց այդ դրույթը, և սա այն եզակի դեպքն է, երբ դա ամրագրվում է բոլորի կողմից: Հայաստանը միշտ հավատարիմ է եղել այս սկզբունքին, և զարմանալի էր այն ալիքը, որ տարածվեց հասարակությունում»,- ասաց Նաղդալյանը՝ հավելելով, որ այդ հայտարարության հասցեատերը մենք ենք:
168.am
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01