Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացարձակապես անընդունելի է համարում մեր երկրում տեղի ունեցած հեղափոխությունը այսպես կոչված «գունավոր հեղափոխությունների» շարքին դասելը: Այս մասին նա ասել է Deutsche Welle-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում:
«Դա անընդունելի է, քանի որ մեր հեղափոխության մեջ չի եղել որևէ աշխարհաքաղաքական կոնտեքստ, չի եղել որևէ արտաքին ուժ, որը կմասնակցեր և ներգրավված կլիներ մեր ներքին քաղաքական գործընթացներին: Դա շատ կարևոր է՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում մեր երկրում:
Ես հասկանում եմ, որ հեշտ է խմբավորել հակամարտությունները կամ գործընթացները, սակայն եթե մենք ցանկանում ենք իսկապես հասկանալ որտեղ ինչ է կատարվում, պետք է շատ ուշադիր վերաբերվենք նյուանսներին ու տարբերություններին»,- ասել է Փաշինյանը:
Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ նախորդ գարնանը տեղի ունեցած դեպքերը բացարձակապես ներհայաստանյան իրադարձություններ են եղել: «Որևէ արտաքին ուժ հնարավորություն չի ունեցել ներգրավված լինելու մեր ներքին գործընթացներում: Այդ օրերին, ինչպես և այժմ, Հայաստանի ժողովուրդը եղել ու մնում է միասնական: Մեզ մոտ տեղի ունեցան ժողովրդավարական ընտրություններ, ընդ որում դա միայն իմ գնահատականը չէ, դա միջազգային հանրության գնահատականն է»,- ասել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրությունները եղել են երկրում միակը, որի արդյունքները չեն վիճարկվել Սահմանադրական դատարանում կամ որևէ այլ տեղ: Նրա համոզմամբ՝ այս նյուանսներն ու տարբերությունները շատ կարևոր են հատկապես ապագայի մասին կանխատեսումներում:
20:20
20:04
18:38
18:09
16:05
15:52
15:26
15:04
14:54
14:28
14:03
13:19
11:07
10:48
10:35
10:07
09:28
09:03
13:15
13:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44