Փետրվարի 4-ին Եվրոպախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քննարկման կդրվի Թուրքիայի վերաբերյալ զեկույցի նախնական տարբերակը՝ գրում է hurriyet պարբերականը։
Թուրքիայի հարցերով ԵԽ զեկուցող Քեթի Փիրիի հեղինակած զեկույցում Եվրամիությանը կոչ է արվում կասեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները։ Այս զեկույցն արդեն հասցրել է խիստ քննադատության արժանանալ Անկարայի կողմից։ Բայց ուշագրավ է, որ զեկույցում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ ստացվել են 319 առաջարկներ, որոնք ընդհանուր առմամբ նույնպես դժգոհություն են հարուցել Թուրքիայում։
Մասնավորապես առաջարկվել է Եվրոպական միության ահաբեկչական խմբավորումների ցանկից հանել Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) անունը։ Թուրքական մամուլի գնահատմամբ՝ այդ առաջարկի ընդունման դեպքում Թուրքիայի և ԵՄ-ի միջև նոր ճգնաժամն անխուսափելի կլինի։ Բացի այդ՝ առաջարկ է եղել զեկույցում փոփոխություններ կատարել՝ ներառելով Թուրքիային ուղղված կոչ՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը։ Կոչ է արվել նաև ազատ արձակել Թուրքիայում կալանավորված ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին։ Առաջարկվել է նաև՝ Թուրքիայի դեմ զենքի ամբարգո կիրառել, դադարեցնել Թուրքիայի «Akkuyu» ատոմակայանի նախագիծը, զեկույցից հեռացնել «Մաքսային միության» ընդլայնման և Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ազատականացման մասին գլուխները։ Աղբյուրի հավաստմամբ՝ Թուրքիայի օգտին զեկույցում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ առաջարկները շատ քիչ են եղել։
17:47
17:27
17:04
14:03
17:59
17:55
17:39
17:27
17:04
16:46
16:23
16:05
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44